Մայրաքաղաքում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները

 







Երևանի քաղաքապետարանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ սկսել և շարունակում է մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև շատրվաններին տեղադրվում են տոնական լուսավորության համակարգեր ու լուսադիոդային զարդարանքներ:

 

Աստիճանաբար ամբողջանում է նաև հանրապետության գլխավոր տոնածառը: Այս տարի այն կզարդարվի 150 շարք լույսերով և շուրջ 400 խաղալիքով: Հանրապետության հրապարակից բացի, տոնածառեր են տեղադրվում նաև Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում:

Գլխավոր տոնածառի լույսերը և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվեն դեկտեմբերի 19-ին, որով կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

08.12.17 | քաղաքականություն