Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Մայրաքաղաքի ջրային կառույցների ու ցայտաղբյուրների վերագործարկման նպատակով ընթանում են նախապատրաստական աշխատանքներ

` Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի կեսերից սկսել է մայրաքաղաքի 35 շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները: «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ցայտաղբյուրները վերագործարկելու համար:

 

Այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները կգործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Մինչ այդ ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ: 

 

 

 

30.03.17 | քաղաքականություն