Մայրաքաղաքի զարգացման ծրագրի տարեկան հաշվետվությունների նախագծերն կներկայացվեն քննարկման

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ, որը վարել է  քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ամփոփվել և հաստատվել են «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները: 

 

Խորհրդի անդամները, ամփոփելով նաև 4 տարիների աշխատանքը, շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի և բարձրացված հարցերի նկատմամբ ցուցաբերված ուշադրության ու հետևողականության համար:

Մայրաքաղաքի 2016թ. բյուջեի կատարման, ինչպես նաև զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն 

 

 

 

 

 

 

 

28.02.17 | քաղաքականություն