Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ իր մասին կհիշեցնի նախկին սիրեցյալը։ Մի տրվեք այդ հուշերին։ Դա ընդամենը պահ է, որը կանցնի։ Ավելի լավ է՝ հանգստություն պահպանեք եւ արագ որոշումներ չկայացնեք։

ՑԼԵՐ

Ընտանեկան կյանքում ոչ մի նորություն չի սպասվում։ Աստղերը խորհուրդ են տալիս որեւէ գործողություն մտածեք եւ միասին անեք։ Օրինակ, ընտանքի անդամներով զբաղվեք տան մաքրության գործերով։ Միասնական աշխատանքն ավելի է մտերմացնում մարդկանց։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի ինքնագնահատականը շատ ցածր կլինի։ Դուք կցանկանաք այն բարձրացնել եւ դրա համար շատ ջանքեր կգործադրեք։ Փորձեք չափը չանցնել, այլապես, այլեւս չեք կարողանա պայքարել նրա ինքնավստահության դեմ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր չեք հասկանա՝ ինչպես վարվել ձեր սիրելիի հետ, ինչպես արձագանքել նրա ասածին եւ պահվածքին։ Ավելի լավ է վստահեք ձեր ինտուիցիային։ Նա ձեզ ճիշտ կառաջնորդի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր մի բան անելու անհրաժեշտության զգացողությունը ձեզ չի լքի։ Դուք անընդսհատ կլսեք «պետք է» արտահայտությունը։ Այնպես որ՝ ուզենաք, թե ոչ,  որոշ բաներ, ուղղակի, պարտավոր եք անել։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեզ այսօր դուր չի գա ձեր սիրելիի պահվածքը։ Այն չի համապատասխանի ձեր պատկերացումներին, թե ինչպիսին պետք է լինի ձեր  իդեալական կեսը։ Ինչեւէ, պետք է հաշտվեք այդ ամենի հետ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր կյանքը ձեզ անհավանական երջանիկ կթվա։ Դուք, ասես, հայտնված կլինեք ձեր ստեղծած հեքիաթում։ Դե ինչ, զարմացրեք բոլորին ձեր հետաքրքիր պատմություներով։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելիի հետ կտեղափոխվեք մանկություն եւ ձեզ կսկսեք պահել երեխաների պես։ Շատերին ձեր պահվածքը տարօրինակ կթվա, բայց խոստովանեք, որ այդպես ավելի ուրախ է անցնում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ամեն ինչ լավ կլինի։ Աստղերը խորհուրդ են տալիս բարձր պահել տրամադրությունը։ Մի մտահոգվեք՝ ձեր կողքին շատ հավատարիմ անձնավորություն կա, որի հետ դուք կարող եք ձեզ ապահով զգալ։ Դուք ամբողջությամբ կարող եք նրան վստահել։ Մի՞թե դա բավարար չէ, որ ձեզ երջանիկ զգաք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի պահվածքը ձեզ դուր չի գա։ Մի շտապեք վիճել նրա հետ։ Ավելի լավ է՝ ինքներդ մտածեք, թե հատկապես ինչը նրա պահվածքի մեջ չեք հավանում, այնուհետեւ նույնը ավելի հանգիստ ձեւով նրան բացատրեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ հեշտությամբ կկարողանա ձեզ նեղացնել։ Դա նրանից անկախ կստացվի։ Լավ կանեք մի կողմ թողնեք զգացմունքներն ու ավելի թեթեւ նայեք ամեն ինչին։

ՁԿՆԵՐ

Ձեր օրը նման կլինի տոնի։ Ընդ որում, այդ տոնն այնքան կտեւի, որքան դուք ինքներդ ցանկանաք։ Մնում է հուսալ, որ դուք երկար կպահեք այդ տոնական տրամադրությունը։

09.05.16 | հասարակություն