Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՅԻՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունն այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն ձեզ հետ, քանի որ դուք հաճախ եք շեշտում ձեր բարձր ինտելեկտը, խոսում եք իմաստուն մտքեր մեջբերելով։ Այդ պատճառով նա բարդույթավորվում է եւ չի կարողանում անկեղծ լինել ձեզ հետ։ Աստղերը խորհուրդ են տալիս ավելի պարզ եւ «հասանելի» լինել, քանզի միայն այդ դեպքում հարաբերություններում առկա խնդիրները ավելի տեսանելի կլինեն։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի հասկանալ ձեր հետաքրքրությունները։ Աստղերը հուշում են, որ կարիք չկա համոզել եւ բացատրություններ տալ ձեր սիրելիին։ Պարզապես ակնարկեք, որ ձեզ պետք է ընդունի այնպիսին, ինչպիսին դուք կաք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Թող մայիսի 31-ը հիանալի առիթ լինի ձեր կամ ձեր սիրելիի մանկությունը վերհիշելու համար։ Միասին գնացեք դպրոց, այցելեք ձեր ուսուցիչներին, շրջեք աղմկոտ դասարաններում։ Աստղերը հուշում են հիշողությունների գիրկն ընկնել այսօր։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները կարող են հայտնվել շատ հիմար եւ անհարմար իրավիճակում։ Ընդ որում, հենց տանը։ Այսօր կենցաղային խնդիրները, հատկապես տան խողովակները, կարող են անակնկալներ մատուցել ձեզ։ Ուշադիր եղեք, որպեսզի կարողանաք խուսափել արտակարգ իրավիճակներից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մայիսի 31-ին ձեր սիրելին բավականին դրականորեն կազդի ձեզ վրա։ Նրա ներկայությունը հանգստություն եւ խաղաղություն կբերի ձեզ։ Գնահատեք ձեր սիրելի անձնավորության սերն ու ջերմությունը, որոնց կարիքը դուք իսկապես շատ ունեք այսօր։

ԿՈՒՅՍԵՐ

Չմտածված  արարքներ՝ ահա սա է ձեր այսօրվա կարգախոսը։ Որքան երկար մտածեք, այնքան ավելի վատ է ստացվելու։ Ուստի, աստղերը հուշում են՝ պետք չէ շատ մտածել, քանզի այսօր առաջինն ինչ մտածեք, հենց դա էլ կապահովի լավագույն արդյունքը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Բոլոր երազանքները վաղ թե ուշ պետք է կատարվեն։ Այսօր Կշեռքների համար աստղերը խոստանում են «երազանքների իրականացման օր»։ Եթե ցանկանում եք դրական փոփոխություններ կատարել ձեր անձնական կյանքում, ուրեմն հենց այսօր գործի անցեք։ Ամեն ինչ հաջողությամբ կպսակվի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Նույնիսկ եթե աշխարհը ձեզ փոթորկի մեջ մնացած նավակ թվա, միայն ձեր սիրելի անձնավորության ձայնը կկարողանա փրկել ձեզ հսկայական ալիքներից եւ ձեր փոքրիկ նավակը վերածել հուսալի նավի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կիրականանա ձեր ամենասպասված երազանքը՝ կապված ձեր անձնական կյանքի եւ սիրելի անձնավորության հետ։ Սակայն հավանականությունը շատ մեծ է, որ ձեզ հիասթափություն է սպասվում։ Հետեւաբար, մեծ ակնկալիքներ եւ հրաշքներ պետք չէ սպասել։   

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Վերջերս ձեզ հետ շատ դժվար է «լեզու գտնել», բայց ձեր սիրելի անձնավորությանը իսկապես  հաջողվում է դա։ Նա շարունակում է լինել ձեր կողքին եւ քայլել նույն ուղիով։ Սա կարելի է սխրանք համարել, եւ աստղերը խորհուրդ են տալիս գնահատել նրա ջանքերը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա ապացուցել իր ճշմարտացիությունը, ինչին դուք կտրականապես չեք համաձայնի։ Ամեն ինչ կարող է նույնիսկ լուրջ վճռականությամբ ավարտվել։ Մնում է միայն հավատալ, որ ձեզնից մեկն ավելի խելամիտ կլինի, եւ կանի հնարավոր ամեն ինչ՝ վիճաբանությունը հարթելու համար։

ՁԿՆԵՐ

Այսօր անձնական խնդիրներն այնքան են գրավելու ձեր ուշադրությունը, որ դուք մոռանալու եք ոչ միայն  ձեր սիրելի անձնավորության կյանքում առկա խնդիրները, այլեւ նույնիսկ նրա գոյությունը։ Բնականաբար, Նա դրանից հիացած չի լինի։ 

31.05.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը