Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր մի փորձեք հարմարվել ձեր սիրելիի տրամադրությանը, քանի որ այն շատ փոփոխական կլինի: Դա ձեզ, իհարկե, կնյարդայնացնի: Սակայն խնայեք նյարդերն ու պարզապես ձեզ պահեք այնպես, ինչպես զգում եք:

ՑԼԵՐ

Այսօր դուք կզգաք, որ չափից դուրս կապված եք ձեր սիրելիին: Դուք առանց նրա ձեզ լիարժեք չեք զգում եւ ձեր կյանքի իմաստը նրան եք համարում: Փորձեք հասկանալ` արդյո՞ք դա ճիշտ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ զրուցելու ընթացքում կհասկանաք, որ ձեր միջեւ մի շարք տարաձայնություններ կան: Պետք չէ դրանք անտեսել: Հետագա բարդացումներից խուսափելու համար լավ կանեք հենց այդ րոպեին վերջ դնեք այդ տարաձայնություններին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր անտեսեք ոչ կարեւոր բաներն ու ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ձեր կյանքի ամենակարեւոր իրադարձությունների վրա: Մի կառչեք մանրուքներից, սկսեք մտածել անձնական կյանքը դասավորելու մասին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր խոսքը ճիշտ է եւ վերջնական, եւ ոչ մեկին չի հաջողվի ձեզ հակառակը համոզել, նույնիսկ, ձեր սիրելիին, որի խոսքը միշտ ձեզ համար ամենակարեւորն է եղել: Ձեզ խորհուրդ է տրվում, ժամանակ առ ժամանակ, լսել շրջապատի կարծիքը: Այն կարող է օգտակար լինել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա իմանալ, թե ինչ տեղ է զբաղեցնում ձեր կյանքում: Նա դա կանի մի շարք հարցադրումների միջոցով: Փորձեք նրան հնարավորինս մատչելի ձեւով ներկայացնել իրավիճակը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Պետք չէ տրամադրությունը գցել ինչ-որ մեկի արած նկատողության պատճառով: Մի բարդույթավորվեք, քանի որ ձեր սիրելիին դուք դուր եք գալիս այնպիսին, ինչպիսին կաք: Իսկ եթե ամեն դեպքում ցանկանում եք ցրվել, ապա գնացեք գնումների:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանակնա, որ դուք զգաք այն, ինչ ինքն է զգում: Անգամ եթե չունեք նույն զգացողությունը, ձեւացրեք, թե այդպես է, որպեսզի նա իրեն լավ զգա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ դժվար լեզու կգտնեք: Առաջին հայացքից կթվա, թե նա ձեզ համար հասկանալի լեզվով է խոսում, սակայն միմյանց ընկալելը դժվար կլինի երկուսիդ համար էլ: Մի՞գուցե պետք է խոսել ժեստերի լեզվով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի պատճառով ստիպված կլինեք գնալ մի շարք քայլերի, որոնք ձեզ դուր չեն գա: Սակայն պետք չէ ընկճվել: Փաստն այն է, որ այդ քայլերից էլ դուք կկարողանաք որոշակի դասեր քաղել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ոչինչ ավելի հաճելի չի կարող լինել, քան ընկերների եւ սիրելիի հետ ուրախ երեկո անցկացնելը: Այսօր դուք նման հնարվորություն կունենաք: Աշխատեք վայելել յուրաքանչյուր վայրկյանը:

ՁԿՆԵՐ

Այսօր աշխատեք հեռու մնալ տեխնիկայից: Մի օգտագործեք ծանր սարքավորումներ: Հակառակ դեպքում հնարավոր է վնասեք ինքներդ ձեզ:

20.05.16 | հասարակություն