Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Ձեզ չի՞ թվում, որ ինչ-որ մեկը փորձում է շահագործել ձեզ: Այս իրավճակում երկու լուծում ունեք . Կամ պետք է տվյալ անձնավորությանը ենթարկեք ձեզ, կամ էլ մտածեք` արդյո՞ք ձեզ պետք է նման ծանր բեռ:

ՑԼԵՐ

Այսօր լավ կանեք հանգստանաք սիրելիի հետ հարաբերություններից: Ընկերների հետ կինո գնացեք, գիրք ընթերցեք: Այս դադարը կօգնի ավելի ամրապնդել հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք շատ ուշադիր եք եւ հնարավորինս շատ ժամանակ եք հատկացնում ձեր սիրելիին, ինչը չի կարելի ասել նրա մասին: Դա ձեզ շատ է ընկճում: Խորհուրդ ենք տալիս մի փոքր նվազեցնել ձեր ուշադրությունը նրա հանդեպ եւ, միգուցե, դա կօգնի նրան գնահատել ձեր ներկայությունը նրա կյանքում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր մեծ ոգեւորությամբ ձեր յուրաքանչյուր վայրկյանը կանցկացնեք սիրելիի ընկերակցությամբ: Ավելորդ անգամ կհամոզվեք, որ, իսկապես, երջանիկ եք նրա կողքին: Հաստատ արժե ամեն օր ավելի շատ ժամանակ հատկացնել ընդհանուր շփմանը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հեշտությամբ կկարողանաք հմայել հակառակ սեռի որեւէ ներկայացուցչի, որը ձեզ կսիրահարվի առաջին հայացքից: Արդյունքը սակայն այդքան էլ դրական չի ընկալվի ձեր կողմից: Նա ստիպված կլինի աղաչել, որ իր վրա փոքր-ինչ ուշադրություն դարձնեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօրվանից դուք միայնակ կլինեք: Սա այնքան էլ վատ չէ, քանի որ դուք, վերջապես, ժամանակ կունենմաք ինքնակատարելագործվելու: Հնարավորինս շատ գրքեր կարդացեք, որոնց մեջ, հաստատ, շատ օգտակար խորհուրդներ կգտնեք հետագա կյանքի համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր շատ կարեւոր է, որ դուք ձեզ հարմարավետ զգաք: Իսկ հարմարավետություն ձեզ հեշտությամբ պարգեւում է ձեր սիրած անձնավորությունը: Եթե նա դեռ չի հասկացել, թե ինչ պետք է անի, որ դուք ձեզ լավ զգաք, ապա փորձեք նրան ակնարկների միջոցով բացատրել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Շատ անհաջող օր է հարաբերություններ պարզելու եւ սկանդալներ հրահրելու համար: Ցանկացած բան, ինչը ձեզ ցավ է պատճառում, ավելի լավ է լռությամբ հաղթահարեք: Արտահայտվելու դեպքում իրավիճակը կարող է ավելի վատ ընթացք ստանալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հարմար օր է զրուցելու համար: Սակայն հիշեք, որ պատերն էլ ականջներ ունեն, այնպես որ` սիրելիի հետ խոսակցությունն ավելի լավ է իրականացնել բնության գրկում կամ որեւէ խուլ անտառում, որտեղ ձեզ ոչ-ոք չի կարող լսել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ ավելի քիչ ժամանակ կտրամադրի, քան դուք ենթադրում էիք. Նրա ժամանակի մեծ մասը կզբաղեցնեն աշխատանքն ու ընկերները: Այս փաստը ձեզ դուր չի գա, բայց ստիպված կլինեք հաշտվել: Երբեմն այդպես էլ է պատահում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի որոշ հարցեր կարգավորել եւ ձեզ չի կարողանա շատ ժամանակ տրամադրել: Մի նեղացեք եւ մի փորձեք հարաբերություններ պարզել: Աշխատանքն ավարտելուց հետո նա ամբողջությամբ ձեր տրամադրության տակ կլինի:

ՁԿՆԵՐ

Չնայած ձեր սիրելին երբեք ձեզանից ուշադրություն չի պահանջել` այսօր լավ կլիներ, որ նրան ավելի շատ ժամանակ տրամադրեիք: Նա դրանից անչափ կշոյվի եւ այլեւս երբեք չի ցանկանա ձեզանից բաժանվել կամ հեռու լինել:

18.05.16 | հասարակություն