Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք վերջապես կիմանաք, թե ինչ է ձեր մասին մտածում սիրելի անձնավորությունը: Եթե նրա կարծիքը դրական է, դա դեռ չի նշանակում, որ պետք է թւլանաք եւ հանգստանաք: Եթե բացասական է, ուրեմն հասկացեք ձեր թույլ կողմերն ու աշխատեք դրանք շտկելու ուղղությամբ:

ՑԼԵՐ

Այսօր ուշադրություն դարձրեք, թե ինչպես է իրեն պահում ձեր սիրելի անձնավորությունը: Եթե զգում եք, որ նա չափերն անցնում է ձեր հանդեպ, ապա ասեք դա նրան: Սակայն աշխատեք դա ոչ այնքան կտրուկ ձեւով բացատրել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին երջանիկ կլինի միայն այն մտքից, որ ձեզ հետ միասին ապրում է այս մոլորակի վրա: Ուրախացեք այդ փաստից եւ այնպես արեք, որ նա երբեք չհիասթափվի ձեզանից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ անգիտակցաբար կնեղացնի: Նրան արդարացնում է միայն այն, որ նա դա, իսկապես, դիտավորյալ չի արել: Ինչեւէ, այսօրվանից հետո նա ավելի զգույշ կլինի ձեր հանդեպ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր վերջապես կհասկանաք, որ դուք, իսկական, գանձ եք: Լավ է ուշ, քան երբեք: Այնուամենայնիվ, աստղերին առավել անհանգստացնում է ձեր անձնական կյանքը: Փորձեք այնտեղ էլ շտկումներ իրականացնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ մեծապես կոգնի ձեր հմայքը: Հենց դրա շնորհիվ էլ կկարողանաք հաջողության հասնել սիրելիի հետ հարաբերություններում: Հիշեք, որ ձեզ չեն օգնի ոչ գեղեցիկ խոսքերը, ոչ էլ փիլիսոփայելը: Ձեր ժպիտը ձեր փոխարեն ամեն ինչ կլուծի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր առավել զգոն եղեք ջրի եւ դրա հետ կապված ցանկացած բանի հետ: Տանից դուրս գալուց առաջ ստուգեք ծորակները: Դրանց անսարքության պատճառով չեք կարողանա խուսափել հարեւանների հետ խիստ հանդիպումից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք անգիտակցաբար ցավ կպատճառեք ձեր սիրելիին: Նա ձեզ ոչինչ չի ասի այդ մասին, սակայն փորձեք ավելի զգույշ լինել նրան չնեղացնելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այն, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր սիրելիի մեջ հնարավոր է կարեւոր դեր խաղա ձեր հարաբերություններում: Այն ձեզ կառաջնորդի, որպեսզի ձեր հարաբերությունների վերաբերյալ վերջնական որոշում կայացնեք:  

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր կիսել սիրելիի հետաքրքրությունները: Գնացեք նրա հետ ֆուտբոլ նայելու կամ նրա սիրած խմբի համերգին, կամ պարզապես հիացեք նրա հերթական ստեղծագործությամբ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսներին խորհուրդ է տրվում օրն անցկացնել ընտանիքի անդամների` կնոջ եւ երեխաների հետ հեռուստացույց դիտելիս: Լավ կանեք ինտելեկտուալ հաղորդումներ նայեք: Չնայած դրանք, միգուցե, շատ հարցեր առաջացնեն ձեր երեխաների մոտ: Ստիպված կլինեք դրանց բոլորին հերթով պատասխանել:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ դուր չի գա, եթե ձեր սիրելին ձեզանից բացի մեկ ուրիշին էլ ուշադրություն դարձնի: Այո, խանդը ուժեղ զգացում է, բայց փորձեք հաղթահարել այն:

16.05.16 | հասարակություն | սպորտ ֆուտբոլ