Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կարող է հիասթափեցնել ձեզ, ընդ որում՝ առանց գիտակցելու։ Ավելորդ խոսակցություններից եւ տարաձայնություններից խուսափելու համար լավագույն տարբերակն անկեղծ խոսելն է, որպեսզի Նա կարողանա ճիշտ եզրահանգումներ անել եւ վերանայի իր վարքագիծը։

ՑԼԵՐ

Հավանականությունը մեծ է, որ տանը խնդիրներ կլինեն։ Միգուցե ձեր սիրելին այսօր գինովցած տուն վերադառնա, կամ երեխան ինչ-որ կարեւոր իր կկոտրի։ Սակայն անտեղի աղմուկ բարձրացնելու փոխարեն աստղերը հուշում են, որ հանգստություն պահպանել։ Կին Ցլերը պետք է պարզապես զսպեն իրենց բացասական էներգիան, իսկ տղամարդիկ խուսափեն վիճաբանություններից եւ միջադեպերից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հավատացեք ձեր ներքին ձայնին։ Այսօր այն ձեր լավագույն ընկերն է լինելու, ձեր միակ օգնականը։ Ի դեպ, ձեր սիրելին նույնպես կարող է վստահել ձեր ինտուիցիային, հատկապես եթե նա Երկվորյակ չէ։ Վստահեք ձեր ներքին ձայնին եւ կհամոզվեք, որ ամեն ինչ հիանալի կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր զղջալու եք, որ այդքան միամիտ եւ անուշադիր եք եղել։ Եթե Նա չլիներ, ապա ձեր անձնական կյանքն այլ կերպ կդասավորվեր եւ միգուցե ավելի հաջողակ ու երջանիկ լինեիք։ Բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանաք երախտապարտ լինելու մասին։ Գնահատեք այն, ինչ ունեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մայիսի 10-ին ավագ սերնդի մասին հոգ տանելու օր է։ Աստղերը հուշում են, որ պետք է այցելել ձեր ծնողներին, կամ տատիկ-պապիկներին։ Ձեզ համար թանկ ու հարազատ մարդիկ հենց այսօր են ցանկանում զգալ ձեր ներկայությունն իրենց կյանքում։ Նրանք ձեր աջակցության կարիքն ունեն, մի անտեսեք ձեր սիրելիներին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր փորձեք ավելի ռացիոնալ օգտագործել ձեր ազատ ժամանակը։ Նախընտրելի է հաշվարկեք ամեն րոպեն, ամեն վայրկյանը, այլապես անձնական կյանքում խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի։ Ճիշտ է, դրանք այնքան էլ մեծ ու էական չեն լինի, բայց եթե կարելի է կանխել դրանք, ինչու հայտնվել դժվարին իրավիճակում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մի քիչ ժամանակ տրամադրեք ձեզ։ Դուք ամեն ինչ հանուն ուրիշների բարօրության եք անում՝ մի կողմ դնելով սեփական անձը։ Մայիսի 10-ը ձեր մասին մտածելու եւ ձեզ «երես տալու» լավագույն օրն է։ Ինչ-որ պատրվակով ազատվեք բոլորից եւ վայելեք ձեր միայնությունը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա առանց ջանք գործադրելու, հեշտությամբ ինչ-որ բանի հասնել։ Եթե չբացատրեք Նրան, որ այդպես հնարավոր չէ լավ արդյունքի հասնել, Նրա մոտ ոչինչ չի ստացվի։ Այդ պարագայում ձեր սիրելիին մեծ հիասթափություն է սպասվում, որի հետեւանքով Նա միգուցե նաեւ դեպրեսիայի մեջ ընկնի։ Իսկ դեպրեսիայից եւ սթրեսից ազատվելու համար դուք էլ պետք է ջանք ու եռանդ թափեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին շատ է ցանկանում անակնկալ մատուցել ձեզ, իսկ դուք ակամայից խոչընդոտում եւ խանգարում եք Նրան։ Բայց ձեր ծրագրերը չեն իրականանալու եւ անակնկալը միեւնույն է, ձեր սիրելին մատուցելու է ձեզ ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Մնում է հուսալ, որ այն ձեզ դուր կգա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե ձեր սիրելի անձնավորության հետ խնդիրներ ունեք, պետք չէ խուսափել ու փախչել՝ հասնելով աշխարհի ծայրը։ Դրանից խնդիրները չեն լուծվի, ընդհակառակը՝ ներքուստ ավելի եք ճնշվելու։ Ավելի լավ է միանգամից ազատվել ավելորդ խնդիրներից։ Այդպես փոքր-ինչ ցավոտ, բայց գոնե ճիշտ կլինի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Թվում է՝ դուք լրիվ մոռացել եւ անտեսել եք ձեր երկրորդ կեսին։ Շտապ շտկեք այս սխալը։ Սիրելիին պետք է անակնկալ անել։ Հիշեք, ուշադրությունը ամենակարեւորն է սիրող զույգերի համար։ Այսօր նվերների օր հայտարարեք եւ հետաքրքիր ու հաճելի անակնկալ մատուցեք։

ՁԿՆԵՐ

Այսօր շատ կարեւոր է գտնել երաժշտություն, որը լիովին կհամապատասխանի ոչ միայն ձեր, այլեւ Նրա տրամադրությանը։ Միայն ճիշտ ընտրված երաժշտության ներքո դուք կկարողանաք ընդհանուր հայտարարի գալ, այսինքն՝ լինել ուրախ, երջանիկ եւ հաճելի ժամանակ անցկացնել։

10.05.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը