Մայամի-Ստամբուլ չվերթը հետաձգվել է՝ ինքնաթիռում պայթուցիկի մասին կեղծ ահազանգի պատճառով

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող TK-78 ինքնաթիռի Մայամի — Ստամբուլ չվերթը հետաձգվել է՝ ինքնաթիռում պայթուցիկի առկայության մասին կեղծ ահազանգի պատճառով: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: 

 

Պարզվում է՝ ինքնաթիռում գտնվող ուղևորներից Ուչքուն Էրդեմ անունով տղամարդը, մոտենալով աշխատակազմի անդամներին, հայտարարել է, որ իր վրա պայթուցիկներ կան ամրացված:

 

Ձերբակալված տղամարդն ավելի ուշ հերքել է իր հայտարարությունն ու նշել, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի:

 

Ժամեր անց ինքնաթիռը թռիչք է կատարել Մայամիի օդանավակայանից:

 

tert.am

 

 

23.02.17 | քաղաքականություն