Մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը

Երկարատև հիվանդությունից հետո 71 տարեկան հասակում այսօր մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ.  փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։

 

«Նոյյան Տապան»-ի խմբագրակազմը ցավակցում է Գորիկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

30.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն