ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հորդորել է կողմերին անհապաղ վերսկսել բանակցությունները

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցերի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է հետևյալը.

 

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումներով։ Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընթացիկ ջանքերին՝ նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն ու կանխելու հետագա սրումը։ Նա կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագիրը խախտող որևէ գործողությունից  և հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

 

 

 

 

 

 

 

28.02.17 | քաղաքականություն