Մալայզիայի Մեծ մրցանակ. Հեմիլթոնի եւ Ֆետելի անհաջողություններն ու Ռիկյարդոյի հաղթանակը (ֆոտոշարք)
02.10.16 - սպորտ
Ֆորմուլա-1-ի Մալայզիայի Մեծ մրցանակն անցավ «Ռեդ Բուլի» ներկայացուցիչների գերիշխանությամբ: Ավստրալացի Դանիել Ռիկյարդոն գրավեց առաջին տեղը, իսկ նրա թիմակից Մաքս Ֆերստապենը երկրորդն էր: Լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը:
«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը պայքարը չշարունակեց 41-րդ շրջանից հետո: Նրա բոլիդի շարժիչն այրվեց: Հեմիլթոնը հաղթել էր Մալայզիայի Մեծ մրցանակի որակավորման վերջին փուլում:
«Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելն էլ առաջին շրջանում բախվեց Նիկո Ռոսբերգի հետ եւ չկարողացավ շարունակել պայքարը: