Մադրիդ. Արթուր Ալեքսանյանը` ոսկե մեդալակիր, Արսեն Ջուլֆալակյանը՝ արծաթե

12.07.15 - սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 7 մարզիկներն էլ մեդալակիր են դարձել Մադրիդում կայացած Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարում:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարած թիմը նվաճել է 3-ական ոսկե եւ արծաթե ու մեկ բրոնզե մեդալ:

Առաջին տեղեր են գրավել Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) եւ աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Շահինյանը (85 կգ), իսկ Ռաֆայել Ալեքսանյանը 71 կգ  քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի:

12.07.15 | սպորտ