Ճշմարտությունն ասելու 5 մակարդակ

Առաջին մակարդակ. երբ դու ճշմարտությունն ես ասում ինքդ քո մասին: Ինձ համար դա հսկայական խնդիր էր, որովհետեւ ես երկար, երկար տարիներ խաբում էի ինքս ինձ: Դժվար է պատկերացնել մարդու, որը խաբում է ինքն իրեն, բայց դա այնքան հեշտ է ստացվում, ես դա արել եմ երկար ժամանակ: 

Ճշմարտությունն ասել կարողանալու երկրորդ մակարդակն այն է, երբ դու ինքդ քեզ ճշմարտությունն ես ասում մեկ այլ մարդու մասին: Պատահել է, որ ես ինձ խաբել եմ նաեւ այլ մարդկանց վերաբերյալ` երկար, երկար տարիներ: Օրինակ, երկար տարիներ ես ինքս ինձ ասել եմ, թե ռոմանտիկական սիրով սիրում եմ այն մարդուն, որի հետ էի: Երբ ես սկսում էի մտածել, թե դա այդպես չէ, երբ ես ինձ թույլ էի տալիս այսպիսի բան երեւակայել.    «Լսիր, գուցե դու այլեւս չես սիրում նրան», իմ ներքին ձայնն ասում էր. «Հիմար մի եղիր, իհարկե դու սիրում ես նրան»: Որովհետեւ ես այդպես պետք է մտածեի: Ինձ համար դա այդպես պետք է լիներ: Այսպիսով, ես երկար ժամանակ խաբում էի ինձ, մինչեւ որ մի օր ինքս ինձ ճշմարտությունն  ասացի: Ես դա նույնիսկ բարձրաձայն չասացի, ուղղակի ասացի ինքս ինձ, ինչն ինձ համար հսկայական արգելք հաղթահարել էր:  

Ճշմարտությունն ասել կարողանալու երրորդ մակարդակը, երբ ես իմ մասին ճշմարտությունն եմ ասում այլ մարդու, այսինքն` մոտավորապես այն, ինչ հիմա եմ անում: 

Չորրորդ մակարդակը, երբ ես այլ մարդու մասին ճշմարտությունն եմ ասում հենց իրեն. իմ ճշմարտությունը, իհարկե, ոչ թե զուտ ճշմարտությունը: Զուտ ճշմարտություն օբյեկտիվորեն գոյություն չունի, բայց ես այլ մարդու մասին իմ ճշմարտությունը ներկայացնում եմ իրեն:  

Ճշմարտությունն ասել կարողանալու հինգերորդ մակարդակը երբ դուք բոլորին ճշմարտությունն եք ասում ամեն ինչի մասին: Եթե դուք կարող եք անել այդ հինգ քայլը, դուք հինգ քայլ կմոտենաք երկնքին, որովհետեւ երկինքը   (դադար) այլեւս խաբելու կարիք չունի: 

 

 

Աղբյուրը` Creu

26.05.16 | հասարակություն