Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ճիշտ սննդակարգ

Սննդակարգը ճիշտ է կոչվում, որովհետեւ հիմնված է մի քանի հիմնական կանոնի վրա .

Կանոն 1: Սննդի ռեժիմ սահմանեք եւ ջանացեք հետեւել դրան:

Կանոն 2: Ճաշից կես ժամ առաջ անպայման մեկ բաժակ ջուր խմեք: Մի մոռացեք մեկ բաժակ ջուր խմել ճաշից հետո եւ սննդի ընդունումների արանքում քաղցի զգացում առաջանալիս:
Կանոն 3: Սննդակարգին հետեւելիս անպայման վիտամինային համալիր խմեք, որովհետեւ սննդի ցանկացած սահմանափակում սննդանյութի կրճատում եւ հնարավոր պակաս կառաջացնի:

Արգելված են հետեւյալ մթերքները. հացաբուլկեղեն եւ հրուշակեղեն, ցանկացած կարագ, ամեն տեսակի տապակած եւ ապխտած ուտեստներ, ալկոհոլային եւ սպիրտային խմիչքներ, 1,5 տոկոսից բարձր ճարպայնությամբ կաթնամթերքներ, կետչուպ, բողկ եւ մանանեխ, ընկույզներ եւ չիփսեր:

Նախաճաշ

Կես տուփ յուղազուրկ կաթնաշոռ, խաշած ձու, երկու ցանկացած տեսակի միրգ, 5-6 թուզ, մեկ բաժակ հյութ, առանց շաքարի թեյ կամ սուրճ:

Ճաշ

Կանաչ ոլոռ կամ եգիպտացորենի հատիկներ, 100 գ խաշած միս, հավ կամ ձուկ: Ցանկացած հում կամ առանց ճարպի եւ կարագի պատրաստված բանջարեղեն: Ցանկացած միրգ եւ հյութ:

Ընթրիք

Ցանկացած բանջարեղեն (օրինակ, խաշած ծաղկակաղամբ), մի քիչ հնդկաձավար կամ բրինձ ցանկության դեպքում, կես տուփ կաթնաշոռ, խնձոր կամ տանձ, հյութ:

Աղբյուրը` Dieta.ru

13.06.16 | հասարակություն