Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ճիշտ կնոջ կանոնները

Կանոն №1

Կինը պետք է հետաքրքիր լինի։ Նա չպետք է զոհի դեր ստանձնի։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ուզում են ամուսնանալ միայն տզրուկի նման հարմար տեղ զբաղեցնելու համար, այս տարբերակը երկար չի տևի։ 

Կինը զոհի կամ տզրուկի դերում շատ շուտ անհետաքրքիր է դառնում՝ ինչ արտաքին էլ ունենա, քանի որ այս դեպքում նրա դերն անցնում է մայրական (հոգատարություն) կամ աղախինի (խնամք) առաքելության։ Քիչ անց այս ամենին խառնվում է կանացի ամբավարարվածությունը և այս էներգիայի հիման վրա սկսում է քայքայվել ամեն ինչ՝ հենց ինքը կինը, ընտանիքը, նրա ամուսինը և կողակցի բիզնեսը կամ գործունէությունը։

Կնոջ գեղեցկությունը էներգիայի մեջ է․սա այն է, ինչով նա վերափոխում է աշխարհն ու իրեն շրջապատող մարդկանց իր ներկայությամբ, հնչեղությամբ։ Կինը թարմ ջրի մի կում է, որից վերականգնվում է առողջությունը և կենսական ուժը։

Կանոն 2

Կինն ինքն է վերցնում իր ուսերին պատասխանատվությունն իր կյանքի համար, ճիշտ ճանապարհ ընտրում և ճիշտ որոշում կայացնում։ Նրան անհրաժեշտ է իր ներսում ձեռք բերել իր սեփական աճի վեկտորը կառավարելու միասնությունը։ Կնոջ շնորհն ըմբռնելը հնարավոր է միայն հաղթահարելով կնոջ գոյության բացասական հայեցակետերը։ Յուրաքանչյուր կինն իր ներսում հստակ զգում է սեփական միասնակայնության բացակայությունը։ Կինը չի ցանկանում ճանաչել իր էության խորությունը՝ վախենալով ներսում թաքնվածից։ Կինն ունակ է ընդունել իր էության միայն այն փոքրիկ կողմը, որը բանաստեղծներն ու փիլիսոփաները վեհացնում  որպես ինչ-որ զարմանալի ու աստվածային մի երևույթ։
Սակայն կնոջ կյանքը լի է դաժան հակասություններով։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպես են նրա ներսում կարողանում համերաշխ գոյատևել հրեշտակն ու սատանան։ Կինն ապրում է այն աշխարհում, որտեղ դեռ սամանված չեն կանոնները, և նա ինքնուրույն պետք է գտնի ճիշտ ճանապարհն ու ճիշտ որոշումը։ 

Կանոն 3

Կինն ինքն իրեն պետք է սիրի այնպիսին, ինչպիսին որ նա կա, և չպահանջի, որպեսզի ինչ-որ մեկը  սիրի նրան ավելի շատ։ Ամեն բան կախված է նրանից, թե արդյո՞ք նա սիրում է ինքն իրեն։ Այստեղից էլ նա կարող է պարզել՝ արդյո՞ք նա կհասկանա, թե ինչպես սիրել ուրիշներին։

Կինը կարող է սիրել ուրիշներին միայն այն ժամանակ, երբ կսովորի սիրել ինքն իրեն։

Աղբյուրը՝ Klubber

17.02.16 | հասարակություն