Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ճիշտ դիմահարդարում, որը կօգնի ընդգծել աչքերի գեղեցիկ գույնը

Եթե ցանկանում եք, որ ձեր աչքերի յուրահատուկ երանգը շլացնի բոլորին, պետք է նախ եւ առաջ իմանաք դիմահարդարման որոշ գաղտնիքներ: Մի շարք աստղերի հետ աշխատած դիմահարդար Դաե Սիք Սոնը որոշել է կիսվել իր «նվիրական» գաղտնիքով:

Այսպիսով, ներկայացնում ենք, թե ինչ երանգների միջոցով կարող եք ընդգծել ձեր կապույտ, կանաչ, մոխրագույն, դարչնագույն, սեւ եւ շագանակագույն աչքերը:

Եթե ձեր աչքերը կապույտ են…

Այս գույնի աչքերի դեպքում ճիշտ է չեզոք երանգների կիրառումը: Լավ կլինի մուգ գույնի smokey eyes դիմահարդարումը փոխարինել մեղմ` բաց շագանկագույն եւ ծիրանագույն երանգներով:

Եթե ձեր աչքերը մոխրագույն են…

Մոխրագույն երանգներն էլ ավելի են շեշտում մոխրագույն աչքերի երանգը: Կարելի է օգտագործել նաեւ կապույտ երանգի ստվերաներկեր:

Եթե ձեր աչքերը կանաչ են…

Ձեր աչքերի գույնն արդեն իսկ բնականից փայլուն է, այնպես որ պետք չէ այն արհեստականորեն շեշտել: Մանուշակագույնի մեղմ երանգները հրաշլի ընտրություն են երեկոյան դիմահարդարման համար, իսկ ցերեկը կաելի է օգտագործել շագանակագույն երանգի ստվերաներկեր:

Եթե ձեր աչքերը դարչնագույն են…

Այս դեպքում իդեալական են նայվում մետալիկ եւ պաստելային գույները: Դիմահարդարի խոսքով` այս երանգները առանձնահատուկ փայլ են հաղորդում դարչնագույն աչքերին:

Եթե ձեր աչքերը շագանակագույն են…

Այս գույնի աչքերին գրեթե բոլոր երանգների ստվերաներկերը սազում են: Սակայն դրանք ավելի ընդգծելու համար լավ կլինի օգտագործել ոսկեգույն երանգներ` չմոռանալով ծայրերն ընդգծել սեւ ստվերաներկով:

Եթե ձեր աչքերը մուգ շագանակագույն են (կամ սեւ)…

Սեւ աչքերը նպատակահարմար է ընդգծել սեւ սուրմայով կամ մատիտով: Ինչ վերաբերում է ստվերաներկին` դիմահարդարը խորհուդ է տալիս ընտրել մանուշակագույն, արծաթագույն եւ շագանակագույն երանգները:

Աղբյուրը` Elle.com

Պատրաստեց Սյունե Առաքելյանը

11.06.16 | հասարակություն