Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ճամփորդական կրծկալ, որը կարող է թաքցնել ձեր անձնագիրը, գումարը եւ ոսկյա զարդերը (տեսանյութ)

Մասնագիտությամբ մարդաբան Աննի Հոլդենը շատ հաճախ էր ճամփորդում եւ մշտապես կանգնում էր թանկարժեք իրերը, կրիչները, զարդերն ու անձնագիրը ապահով տեղում պահելու խնդրի առաջ։ Ուստի, նա որոշեց ստեղծել ճամփորդական կրծկալ, որը կօգնի նրան այս հարցում։

Դոկտոր Հոլդինգը առաջարկած կրծկալն ունի գաղտնի գրպաններ, որոնցում կարելի է  թաքցնել կնոջ համար կարեւոր եւ թանկարժեք մի շարք իրեր։

Աննին Daily Mail Australia-ին պատմել է, որ կրծկալը ստեղծելիս համագործակցել է 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող դիզայների հետ, որպեսզի այն ոչ միայն  «տարողունակ» լինի, այլեւ հարմարավետ։ Աննին նաեւ նշել է, որ կրծկալը պատրաստված բամբակից եւ վնասակար նյութեր չի պարունակում։

Այժմ Հոլդենը փորձում է համապատասխան միջոցներ գտնել կրծկալն ավելի մեծ քանակով արտադրելու եւ մեծ թվով սպառողներին հասանելի դարձնելու համար։ 

12.11.15 | հասարակություն