Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ճակատագրի կանոններ. ինչպես երջանիկ լինել

Ցանկալիին հասնելու համար միայն ցանկությունը քիչ է . պետք է որոշում կայացնել: Միայն այդ դեպքում հնարավորություններ կհայտնվեն: 

Սեփական ուղին փոխելու համար պետք է կանգ առնել, իսկ հետո նոր սկսել այլ ուղղությամբ շարժվել: 

Կյանքում ստիպված ենք լինում ամեն ինչի համար վճարել: Բայց ամենաթանկն անգործությունն է: Երբեմն դա ակնհայտ է դառնում միայն կենսական ուղու ավարտին: 

Եթե մարդն անընդհատ վախենում է ինչ-որ բան սխալ անել, սխալ թույլ տալ, ուրեմն նա, նույնիսկ չենթադրելով դա, ամենամեծ սխալն է անում իր կյանքում: 

Նմանը միայն նմանին է գտնում: Կյանքում պատահական ոչինչ չի լինում: Մենք դեպի մեզ ենք ձգում բոլորովին էլ ոչ այն մարդկանց, որոնց կուզեինք տեսնել մեր կողքին, այլ նրանց, ովքեր լիովին նման են մեզ: Եթե տեսնում եք, որ դրված նպատակն անհասանելի է, կենտրոնացեք այլ նպատակների վրա: Դրան հասնելով` փորձեք վերադառնալ առաջին  նպատակին: Եթե կյանքից ոչինչ չխնդրեք, նա ոչինչ չի տա: 

Եթե անորոշ մի բան խնդրեք, նվերն էլ նման բնույթ կկրի: Անհրաժեշտ է միշտ հստակորեն ձեւակերպել ցանկությունները: 

Կյանքում բացարձակ հաճույք չի լինում: Այն միշտ սահմանափակվում է կյանքի մեր ընկալմամբ: Դուք փոփոխությունների եք ձգտում: Ուրեմն մոռացեք պասիվության մասին: Հենց դրա պատճառով է բաց թողնվում շանսը, որը տալիս է ճակատագիրը: Նշեք երթուղին եւ վերջնակետը: Բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է ճամփա ընկնել: 

Կյանքը մեզ միշտ ստիպում է այնպիսի խնդիրներ լուծել, որոնց լուծումից մարդը խուսափում է:  Անհնար է թաքնվել դրանցից, ինչպես եւ` որեւէ խնդիր հիմա չլուծելով, ստիպված կլինեք այն լուծել կյանքի այլ փուլում: Բայց ստիպված կլինեք ավելի թանկ վճարել որոշման համար:  Կյանքում միշտ ընտրություն կա: Երբեմն այն կայանում է ընտրության բացակայության մեջ: 

Մարդը փորձում է փոխել կյանքը, բայց նրան խանգարում են հին կարծրատիպերը եւ սովորույթները: Դրանք անընդհատ փորձում են նրան վերադարձնել ժամանակն անցկացնելու հին եղանակներին: Այդ պատճառով փոփոխությունները միտ շատ դանդաղ են տեղի ունենում եւ հոգեկան մեծ ծախսեր են պահանջում: 

Մեզանից յուրաքանչյուրը դեպի իրեն է ձգում այն, ինչն ամենից շատ է սիրում, սպասում կամ ինչից վախենում է, որովհետեւ հենց դրա վրա է կենտրոնացած գիտակցությունը: Ճակատագիրը երբեք ավելորդ ոչինչ չի տալիս: Ճակատագիրը շռայլ է, բայց ցանկալիի սահմաններում: Ընդարձակեք շրջանակները եւ ավելին կստանաք: 

Ամբողջ կյանքը հակասությունների ամբողջություն է: Մենք ինչ-որ մեկին սիրում ենք, ինչ-որ մեկին էլ` ատում: Ինչ-որ մեկի հետ ընկերություն ենք անում, մեկ ուրիշի հետ էլ` մրցում: Ձեռք ենք բերում եւ կորցնում ենք, հանդիպում ենք եւ բաժանվում: Մարդը կայունության է ձգտում եւ միաժամանակ անբավարարություն է զգում կյանքի չափավոր ընթացքից: Անհնար է ինչ-որ բան հասկանալ` չիմանալով, թե որն է դրա հակառակը:  

Մարդիկ ներդաշնակության են ձգտում: Բայց դրան հասնելու համար ներսում ներդաշնակություն է անհրաժեշտ: Դա սեփական արժանիքների եւ թերությունների ընդունումն է, սեփական անկատարության գիտակցումը եւ ներքին խաղաղվածությունը: Անհրաժեշտ է, որ միտքը, արարքները եւ զգացմունքները համաձայնեցված գործեն: 

Աղբյուրը` Creu

24.03.16 | հասարակություն | քաղաքականություն