Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձվով սննդակարգ

Ձվով սննդակարգը ենթադրում է ցանկացած քանակությամբ ձվի օգտագործում՝ թարմ բանջարեղենի եւ մրգերի հետ: Երբեմն կարելի է մի կտոր հաց ուտել  (օրական 1-ից ոչ ավելի): Յուղալի ոչ մի բան (կարագ կամ բուսայուղ, սոուսներ, աղցաններին հավելումներ, թթվասեր եւ այլն) օգտագործել չի կարելի:

Սննդակարգի առավելությունները

Ձուն սպիտակուցների եւ շատ այլ օգտակար նյութերի հրաշալի ցածր կալորիական աղբյուր է: Դրանք թույլ են տալիս քաղց չզգալ ամբողջ օրվա ընթացքում: Ձուն իրենից ներկայացնում է հանքանյութերի եւ միտամինների գրեթե ամբողջական համալիր, որն անհրաժեշտ է մարդուն. А, В1, В2, В6, В12, D, Е, К, բիոտին, ֆոսֆոր, երկաթ, կալցիում, կալիում, յոդ, պղինձ, կոբալտ:  Բացի այդ, դրանք պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները, ինչպես նաեւ առողջության համար շատ օգտակար լեցիտին, որը խանգարում է աթերոսկլերոզի առաջացմանը: Այդ պատճառով օգտակար հատկանիշների պահպանման համար ավելի լավ է դեղնուցը հում օգտագործել:

Ցուցում. Այս դիետան կարելի է պահել շաբաթական մեկ անգամ, քանի որ ճարպի պակասը վնասակար է օրգանիզմի համար: 

03.04.16 | հասարակություն