Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձվով եւ մեղրով դիետա

Ձվի դեղնուցի խառնուրդը մեղրի հետ հսկայական քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, ինչպես նաեւ անհրաժեշտ սպիտակուցներ եւ ածխաջրեր:  Լրացուցիչ օգուտ կբերի կես կիտրոնը, որը պետք է ամեն օր ուտել ցանկացած վիճակում,    (կարելի է հավելել դեղնուցամեղրային խառնուրդին): Դիետիկ սահմանափակ սննդի պայմաններում սննդի վիտամիններով հագեցածությունը հսկայական նշանակություն ունի: Մնացած առումներով տվյալ սննդակարգը ոչնչով չի տարբերվում մնացած շատ ցածր կալորիական սննդակարգերից: Նման սննդի պարագայում դուք կկարողանաք մեկ շաբաթում   2-4 կգ-ով նիհարել:

Օր 1

Նախաճաշ. ձվի 2 դեղնուց եւ մեկ թեյի գդալ մեղր` միասին հարած, մեկ գավաթ թեյ կամ սուրճ կիտրոնով: 

Ճաշ. 90 գ պանիր, թեյ կամ սուրճ մեկ թեյի գդալ մեղրով: 

Ընթրիք. Մեկ գավաթ արգանակ, մի կտոր սեւ հաց, խնձոր, տանձ կամ նարինջ: 

Գիշերը. Կիտրոնով թեյ: 

Օր 2

Նախաճաշ. Ձվի խառնուրդ մեղրով, սուրճ կամ թեյ կիտրոնով: 

Ճաշ. Մեղրով ձու, 100 գ կաթնաշոռ, կիտրոնով թեյ կամ սուրճ: 

Ընթրիք. Առանց յուղի պատրաստված 150 գ ձուկ կամ թռչնամիս, թարմ բանջարեղենից աղցան, կիտրոնով թեյ: 

Օր 3

Նախաճաշ. Մեղրով ձու, խնձոր, կիտրոնով թեյ: 

Ճաշ. 50 գ պանիր, մի կտոր աշորայի հաց, 200 գ աղցան, որի վրա կիտրոնի հյութ են քամել:

Ընթրիք. 300 գ խաշած, օսլա չպարունակող բանջարեղեն, ձու, թեյ մի թեյի գդալ մեղրի հետ: 

 

Աղբյուրը` Dieta

25.05.16 | հասարակություն