Ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ հաշվառվում են բազմաբնակարան շենքերում առկա խնդիրները

 

 

2017-2018թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ սկսվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի՝ ձմռան սեզոնին լուծման կարիք ունեցող խնդիրների հաշվառումը: Ըստ այդմ, նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախատեսվում է նորերով փոխարինել կոտրված ապակիները, ջերմամեկուսացնել խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության մասնակի կամ հիմնովին փոխարինել նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները: Կկուտակվի նաև անհրաժեշտ քանակությամբ աղի և ավազի պաշար:

 

Աշխատանքների որակին և ընթացքին հետևելու են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները:

Նշենք նաև, որ այս տարի քամիների ուժգնության պատճառով մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ վնասներ են կրել: Հնարավորինս կարճ ժամկետներում դրանք գույքագրվել են և ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ այդ տանիքներում քամու հետևանքները վերացնելու ուղղությամբ: 

26.09.17 | քաղաքականություն