Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձմռանը անհրաժեշտ հինգ պրոցեդուրաներ

Ձմռանը անհրաժեշտ հինգ պրոցեդուրաները՝

1․Պիլինգ

Պիլինգը  հանում է մաշկի խորշոմած շերտը՝ ազատություն տալով երիտասարդ բջիջներին։ Այն կօգնի ազատվել կորյակներից, թեփոտած և խամրած մաշկից, խցանված ծակոտիներից։ Ինչո՞ւ է խորհուրդ տրվում պիլինգը անել ձմռանը։ Բանն այն է, որ երիտասարդ բջիջները շատ զգայուն են արևի տակ, և հակառակ ռեակցիա է հնարավոր։ Իսկ մեկ ամսում մաշկի բջիջները կկարգավորվեն և գարնան արևի առաջին շողերից չեն վնասվի։

2․ Ֆոտոերիտասարդացում

Եթե քո դեմքին պիգմենտային բծեր կան, հիմա ամենաճիշտ ժամանակն է իրենցից ազատվելու։ Հզոր լուսային փայլատակման ներքո բռնվում են մաշկի մեջ եղած հատուկ  քրոմոֆոր-թիրախները և արդյունքում մաշկի բջիջներում ոչնչացվում է մելանինը, և պիգմենտային բծերն անհետանում են։ Մաշկը ձգվում է, գույնը լավանում է, իսկ ծակոտիները՝ փոքրանում։ Մանր մազանոթները անհետանում են, իսկ մեծերն ավելի անտեսանելի են դառնում։ Կողմնակի ազդեցություններն են՝ այրոցը, որը կարող է տևել երեք օր։ Ձմռանը մաշկը արագ է վերականգնվում, քանի որ սառը օդը նպաստում է անոթների նեղացմանը և կարագացնի արդյունքների արագացումը։

3․ Գորտնուկների հեռացում

Բարորակ գոյացությունների լազերային հեռացումը ավելի լավ է անել ձմռանը նույն պատճառներով, ինչը որ ֆոտոերիտասարդացումը։ Սառը մաքուր օդին մաշկն ավելի արագ է վերականգնվում, անոթների նեղացումը նվազեցնում է կարմրածությունը, իսկ մաքսիմալ փակ հագուստը կազատի հեռացված գորտնուկներից և պապիլոմաներից առաջացած կոշտուկների անհանգստությունից։ Մեկ շաբաթից կոշտուկները կթափվեն, մեկ ամսից կանցնի պիգմենտացիան, և գարնանը մաշկը իդեալական հարթ կլինի։

4․Էպիլյացիա

Ձմռան ամիսներին կարելի է լազերային էպիլյացիայի կամ ֆոտոէպիլյացիացյի կուրս սկսել։ Մազահեռացումը բավականին երկար պրոցեդուրա է, և ցանկալի արդյունքը լավագույն դեպքում կերևա միայն 10 շաբաթից։ Պրոցեդուրաների միջև մազը պետք է աճի մինչև 0,5 սմ, այնպես որ, մինչ դու մուգ և հաստ զույգագուլպաներ կամ տաբատներ ես կրում՝ ժամանակն է սկսել, որպեսզի ապրիլին կատարելապես հարթ մաշկ ունենաս։

5․Սկլերոթերապիա

Այս տեխնոլոգիյի շնորհիվ ներարկվում է դեղամիջոց, որը կարծես «սոսնձում» է անոթների պատերը, ինչից հետո արտահայտված կամ դուրս թափանցած երակը արգելափակվում է և աստիճանաբար վերածվում անգույն, հարթ հյուսվածքի։ Խնդիրն այն է, որ այս պրոցեդուրայից հետո ստիպված ես կրել հատուկ ձիգ ներքնազգեստ, որը  հարմար չէ հագնել շոգ ամռանը։ Այնպես որ, եթե ցանկանում ես ազատվել անոթների լայնացման նախանշաններից, ժամանակ մի կորցրու։

Աղբյուրը՝ Cosmo

16.01.16 | հասարակություն