Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձմեռային փքված բաճկոնների հինգ ոճային տարբերակ

Աշունն արդեն վաղուց հուշում է, որ ժամանակն է զգեստապահարանից հանել տաք հագուստները եւ մտածել նոր վերարկուներ ու բաճկոններ գնելու մասին։

Ձմեռային փքված բաճկոնները գնելիս պետք է հիշել, որ դրանք սազական են գրեթե բոլորին։ Չե՞ք հավատում։ Իզուր։ Պարզապես հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հետեւել մեր խորհուրդներին։

 

Առաջին հերթին հարկավոր է հիշել, որ վառ ու պայծառ գույներ ունեցող բաճկոնները ոչ միայն տարօրինակ են նայվում աշնանը, այլեւ բավականին աղքատիկ տեսք են տալիս ձեզ։

 

Այս տարի արդիական են սեւի տարբեր երանգները, խակ կանաչը, շոկոլադե երանգները, ինչպես նաեւ ակնահաճո շատ այլ գույներ։

Իհարկե, նորաձեւ եւ ոճային են ծածկոցի նմանվող բաճկոնները (այստեղից էլ դրանց անվանումը՝ blanket coat)։ Սակայն տարօրինակ չթվալու համար կարելի է մեծ գոտի կապել եւ ընդգծել իրանը։

Էլեգանտ տարբերակ է ուղիղ եւ երկար վերակուի տեսք ունեցող բաճկոնը։ Դասական է համարվում մորթյա եզրերով եւ գոտիով տարբերակը։

Սակայն բաճկոն գնելիս կարելի է ընտրել նաեւ թավշյա կտորով կարված բաճկոններ, որոնք մշտապես արդիական են եւ գեղեցիկ։

 

 

Աղբյուրը՝ Cosmo.ru

 

12.11.15 | հասարակություն