Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձմեռային կերպարին գույներ հավելելու հինգ միջոց

Ձեզ ենք ներկայացնում ցանկացած ձմեռային կերպարին գույն հավելելու մի քանի հասարակ միջոց . ընտրիր այն, որը քեզ հարմար է եւ եղիր վառ ու ոճային:

Գունավոր մուշտակ

Գունավոր մորթին այս սեզոնում շատ նորաձեւ է, խոսքը հատկապես վառ մորթիով շարֆերի ու իհարկե գույնզգույն մուշտակների մասին է, որոնք հայտնվել են բոլոր ապրանքանիշների հավաքածուներում:

Դու էլ ձեռք բեր վառ գույնի մուշտակ՝ նորաձեւ են եւ ուղիղ ձեւվածքով երկար՝ մինչեւ ծունկ հասնող մոդելները , եւ կարճ խոշոր մուշտակները՝ ալյա Քեյթ Մոսս: Փրինթներով կամ էլ color blocking ոճով մուշտակները նույնպես նորաձեւ են:

Վառ շարֆ

Այն կարող է գույնզգույն լինել, կամ էլ հակառակը՝ միագույն լինել:

Երկու տարբերակներից որն էլ ընտրես, կլինի գույն հավելելու թերեւս ամենահեշտ ու ադյունավետ միջոցը:

Խոշոր բրոշ

Բրոշները նորից նորաձեւ են: Եթե դու կանխազգացել էիր նորաձեւության այդ միտումը ու նախապես տատիկիդ զարդատուփից վինտաժային զարդեր գտել , ուրեմն շնորհավորում ենք, կեցցե՛ս:

Իսկ եթե ոչ՝ ուրեմն շուտ ուսումնասիրիր օնլայն խանութների տեսականին ու գտիր որեւէ խոշոր ու վառ բրոշ, որը կզարդարի ցանկացած զգեստ, մուշտակ ու պիջակ:

Վառ պայուսակ

Ձմեռն ավելի վառ դառնալու նույնքան հասարակ ու ոչ պակաս արդյունաավետ միջոց է որեւէ աչքի զարնող կամ նորաձեւ պայուսակ ձեռք բերելը:

Ի դեպ ընտրություն կատարելիս՝ ուշադրություն դարձրեք ոչ միայն վառ գույների պայուսակներին, այլեւ մետաղացված կաշվից կամ հոլոգրաֆիական էֆեկտով մոդելների վրա:

Վառ շրթներկ

Ուրիշ էլ երբ շուրթերդ վառ շրթներկով ներկես , եթե ոչ ձմռանը: Այո, ընդհանուր առմամբ սա իդեալական ժամանակ է, որպեսզի իրականացնեք դիմահարդարման բոլոր այն փորձարկումները, որոնք չափազանց ծանր են թվում ամռանը:

Իսկ ինչ վերաբերում է հենց շրթներկին, մենք խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ սառը կարմիր ու սալորագույն երանգներին:

Աղբյուր՝ Cosmo

26.01.16 | հասարակություն