Ձեր մարդասիրությունը, աշխատասիրությունը,հայրենասիրությունը ստիպում է մեզ վերանայել մարդկային փոխհարաբերությունները, լցվել լավատեսությամբ

 




 

 

Փայլեք ինչպես արևը, ապրելով երկար ու գեղեցիկ, Սիրեք և եղեք սիրված,

Աշխատանքի մեջ թող հաջողությունը միշտ ուղեկից լինի Ձեզ 

Իսկ տանը թող թեւածի ուրախությունը, ծիծաղն ու հանգստությունը:

 

Երեւան քաղաքի ավագանի, ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Միհրանի Նահապետյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ , նրա ղեկավարած ընկերությունների աշխատակազմը նվիրել է շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասվում է. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ՝ և դեմքը, և հագուստը, և հոգին, և մտքերը : Ձեր մեջ համատեղվել են այս բոլոր հատկանիշները, իսկ Ձեր մարդասիրությունը, անսպառ էներգիան, աշխատասիրությունը,հայրենասիրությունը, ինչու չէ, նաև բարի և հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուրիս հանդեպ՝ ստիպում է մեզ վերանայել մարդկային փոխհարաբերությունները, լցվել լավատեսությամբ:Ցանկանում ենք , որ միշտ 

լինեք այդպես գեղեցիկ բոլոր առումներով, Ձեր վառ, չկրկնվող ու լուսավոր անհատականությամբ միշտ խաղաղություն, ջերմություն, հաղթանակներ եւ ուրախ օրեր պարգևեք Ձեր հարազատներին, մտերիմներին, ընկերներին ու բոլոր-բոլորին` ովքեր ճանաչում են Ձեզ», ասվում է ուղերձում:

09.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն