Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձեր բնակարանի նշանակությունը իր համարին համապատասխան

Բնակարանի թիվը շատ բան է ասում մեր ճակատագրի մասին: Գուցե նույնիսկ ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել: Հենց թիվն է ընդգծում ձեր բնակտարածքի ճակատագրի անհատականությունը, որի շուրջն ընթանում են ձեր սեփական կյանքի հիմնական իրադարձությունները: Թվի նշանակությունը կարելի է պարզել տարբեր միջոցներով:

Պարզ թվերի նշանակությունը՝
1-ն անկախությունն է խորհրդանշում:
2 թիվը տակտի, սիրո, դիվանագիտության խորհրդանիշն է:
3-ը ստեղծագործելն է, երջանկությունը:
4-ն առաջընթացի խորհրդանիշն է, թեկուզեւ` դանդաղ, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով: Երբեմն այդ թիվը զուգորդվում է մահվան հետ:
Թիվ 5-ը ճանապարհորդություններն են, տարբեր այլ փոփոխություններ, կյանքում բազմազանությունը:
6 թվի տակ հասկացվում է տունը եւ ընտանեկան պարտականությունները: Այն մարդու կյանքի հենց այդպիսի կողմերի խորհրդանիշ է:
7-ը խորհրդանշում է իմաստնությունը, գիտելիքները, ոգեղենությունը:
8-ը խորհրդանշում է փողը:
9-ը սիրո խորհրդանիշն է:

Եթե խոսենք թվերի համադրության մասին ընդհանուր առմամբ, Արեւմուտքում ընդունված է դրանց նշանակությունը որոշել թվերի գումարով, որը հանգեցվում է մեկ թվի. (այսինքն, եթե գումարը երկնիշ թիվ է, անհրաժեշտ է դրա մաս կազմող թվերը դարձյալ գումարել, մինչեւ որ մեկ պարզ թիվ ստացվի), Արեւելքում որոշում են յուրաքանչյուր թվով: Իմիջիայլոց, 4 թիվը ոչ միշտ է զուգորդվում մահվան հետ: Այն, նախ եւ առաջ, նշանակում է ծանր, բայց ազնիվ աշխատանք: Այսինքն, եթե ձեր բնակարանի թիվը 48-ն է, դա իհարկե չի նշանակում «մահացու փող», այլ «ազնվորեն վաստակված մեծ փող»:

Բնակարանի թվում թվանշանների քանակի նշանակությունը

Միանիշ թվի դեպքում ամեն ինչ առավելագույնս պարզ է: Դա նշանակում է, որ ձեր կյանքում եւս ամեն ինչ բավականին հեշտ է: Միակ բանը, որ պետք է կարողանաք անել, օպերատիվ արձագանքելն է ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին:

Այն բնակարանի բնակիչները, որի թիվը երկու թվանշանից է բաղկացած, պետք է հասկանան իրենց, իրենց հոգեկան մղումները: Նրանք պետք է հստակորեն գիտակցեն, թե իրենց հոգին ինչ է ուզում: Միայն այդ դեպքում նրանք իրական երջանկության կհասնեն:

Եթե դուք ապրում եք եռանիշ թվով բնակարանում, դա նշանակում է, որ ձեր միտքը, մարմինը եւ հույզերը տարբեր են իրենց ուժով: Պետք է նաեւ հասկանալ իրեն, ներդաշնակություն գտնել Այդ դեպքում միայն նման բնակարանների բնակիչները լիովին երջանիկ կլինեն:
Համարվում է, որ բնակարանի եռանիշ համարում առաջին թիվը մեր կյանքում պատահող իրադարձությունների ռիթմն է, երկրորդը մեր զգացմունքներն են, երրորդը` մտավոր զարգացումը: Դրան համապատասխան անհրաժեշտ է այդ բնակարանում ապրող սեփական ընտնիքի համար մոտավոր կանխատեսում անել:

Աղբյուրը` Otvetnavse.com

17.09.16 | հասարակություն