Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձեռքի խնամքի միջոցներ՝ սպիտակ կավի հիմքով

Սպիտակ կավը լայն կիրառություն ունի կոսմետիկայի արտադրության բնագավառում, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Սպիտակ կավի օգնությամբ կարելի է մաքրել եւ սնուցել մաշկը։ Կավի հիմքով պատրաստված բազմաթիվ միջոցներ կան, որոնք կարելի է օգտագործել ձեռքերի խնամքի հարցում։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Եղունգները ամրացնող միջոց

Պատրաստման համար հարկավոր են 2 ճաշի գդալ սպիտակ կավ, նույնքան կարագ եւ մեկ քառորդ թեյի գդալ յոդ։ Բոլոր բաղադրիչները միախառնելուց հետո անհրաժեշտ է ստացված զանգվածը տաքացնել եւ քսել ձեռքերին ու եղունգներին։ Այնուհետեւ պետք է հագնել բամբակե ձեռնոց եւ մոտ մեկ ժամ անց դիմակը մաքրել անձեռոցիկով։

Ձեռքերը փափկացնող միջոց

Հարկավոր է 2 ճաշի գդալ սպիտակ կավի մեջ 1 ճաշի գդալ գերչակի յուղ լցնել ու խառնել։ Ստացված միատարր զանգվածը արդեն կարելի է քսել ձեռքերին եւ տոպրակով ծածկել։ Նշենք, որ այս միջոցը ցանկալի է կիրառել գիշերը՝ քնելուց առաջ, քանի որ այն մի քանի ժամ պետք է մնա ձեռքերի վրա։

Ձեռքերը սպիտակեցնող միջոց

Այս դիմակը կօգնի սպիտակեցնել ձեռքերի մաշկը եւ առողջ ու գեղեցիկ գույն կհաղորդի դրանց։ Դիմակի պատրաստման համար հարկավոր է 2 ճաշի գդալ սպիտակ կավը խառնել 200գր. կարտոֆիլով (կարտոֆիլը պետք է մաքրել, եփել եւ խյուս պատրաստել) եւ 3 ճաշի գդալ սերուցքով։ Ստացված զանգվածը պետք է քսել ձեռքերին եւ մեկ ժամ անց լվացվել։

 

 

Աղբյուրը՝ Otvetin

 

07.07.15 | հասարակություն