Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ձեռքերի գծերը. Պահապան հրեշտակի գիծը

Պահապան հրեշտակի գիծը տարբեր անուններով են կոչում՝ քույր- գիծ, Մարսի գիծ: Ցավոք, նման գիծ ոչ բոլորն ունեն:

Խիրոմանտիայում այս գիծը նշանակում է գերագույն ուժերի պաշտպանություն, պահապան հրեշտակի առանձնահատուկ հովանավորություն:

Եթե դուք այն գտնեք ձեր ձեռքի վրա՝ իմացեք, որ բախտավոր մարդ եք եւ ուրախացեք, որ ձեր հրեշտակը ձեզ պաշտպանում է դժբախտություններից ու փորձանքներից:

Պահապան հրեշտակի գիծը անվանում են նաեւ կյանքի երկրորդ գիծ: Եվ ոչ թե որովհետեւ այն դրա կողքին է գտնվում, այլ որովհետեւ այն նշանակում է փրկություն, պաշտպանություն ու ուժեղ աջակցություն:

Եթե պահապան հրեշտակի գիծը զուգահեռ է կյանքի գծին ու շարունակվում է դրա ամբողջ երկայնքով՝ ուրեմն մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պաշտպանության տակ է գտնվելու:

Երբեմն պահապան հրեշտակի գծին ուղեկցում է կյանքի գծի փոքր հատվածը, որը շատ թույլ է կամ էլ նույնիսկ կտրված: Կյանքի գծի կտրվածքը նշանակում է դժբախտություն, հիվանդություն, փորձանք ու վտանգ: Բայց եթե այդ կտրվածքի կողքին կա պահապան հրեշտակի գիծը, ուրեմն դժբախտությունը կշրջանցի մարդուն:

Եթե պահապան հրեշտակի գիծը աջ ձեռքի վրա է՝ դա նշանակում է, որ մարդը գերագույն ուժերի հովանավորությունը ստացել է իր անձնական արժանիքների շնորհիվ: Գերագույն ուժերը նրան ուժեղ պաշտպանություն են շնորհել կամ ինչ- որ բարի գործերի կամ էլ անցյալ տառապանքների համար:

Իսկ եթե գիծը ձախ ձեռքի վրա է՝ ուրեմն պահապան հրեշտակի պաշտպանությունը մարդուն ի ծնե է տրված ու ամենայն հավանականությամբ ժառանգական է:

Առհասարակ, պահապան հրեշտակի գիծ ունեցողները կյանքում շատ հաջողակ մարդիկ են: Նրանց միշտ հաջողվում է ողջ ու անվնաս փրկվել վթարներից ու աղետներից, նրանք գրեթե երբեք նյութական դժվարություններ չեն ունենում, առողջ են, ու անախորժությունները շրջանցում են նրանց:

 

Աղբյուրը՝ dailyhoro.ru

12.11.15 | հասարակություն