Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի միանձնյա առաջատար

ՀԱՕԿ․Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN-ի յոթ տուրից հետո 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Հայաստանցի շախմատիստը կես միավորով գերազանցում է Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիին: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով բաժանում է 3-20-րդ տեղերը (4-րդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով):

 

Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

 

 

 

Լուսանկարը՝ Հրանտ Մելքումյանի անձնական արխիվից

08.12.17 | քաղաքականություն