Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այն, ինչ հավասարակշռված եւ սահուն էր թվում, այսօր, կարծես թե, կորցրել է իր բալանսը: Անկախ ամեն ինչից` աշխատեք չհուսահատվել: Վաղն ամեն ինչ ավելի լավ կլինի:

ՑԼԵՐ

Եթե ցանկանում եք ավելի մտերմանալ, ապա միասին հոգ տարեք ինչ-որ մեկի մասին` փոքրիկ կատվիկի, շնիկի եւ այլն…Այսօր շատ հարմար օր է, որպեսզի ձեր սիրո համատեղ օբյեկտը գտնեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ բավականին հասուն կզգաք: Միգուցե սա պայմանավորված է նրանով, որ ձեր սիրելին իրեն իսկական երեխայի պես կսկսի պահել եւ դուք ստիպված կլինեք նրան խնամել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Միգուցե այսօր ձեր սիրելիի վերաբերյալ տհաճ բացահայտում անեք: Դա լավ է. վերջապես կազատվեք ձեր երեւակայություններից մեկից, իսկ սիրելի անձնավորությանը կարող եք ավելի ադեկվատ գնահատական տալ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե ձեզ չի բավարարում ձեր հոգու երաժտությունը, ապա լսեք այն, ինչ այդ պահին ցանկանում եք: Լավ երաժշտությունը կօգնի, որ երեկոն բարեհաջող անցնի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր խնդիրները ստիպված կլինեք ինքնուրույն լուծել: Մի կողմից դա լավ է: Ինքնուրույն կկարողանաք կարգավորել ձեր հարաբերությունները, ինչը ձեր սիրելին իսկապես կգնահատի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Օրը միգուցե դժվար լինի Կշեռքների համար` հարաբերությունների անհամաձայնությունների պատճառով: Աստղերը խորհուրդ չեն տալիս անդադար պնդել ձեր կարծիքը: Ի վերջո,  դուք փոխզիջումների կգնաք, ինչն իմաստության նշան է:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք ձեզ պատասխանատու կզգաք ձեր սիրելիի համար: Սակայն դա ձեզ տհաճություն չի պատճառի: Ընդհակառակը, դուք ուրախ կլինեք, որ ձեր սիրելիի երջանկությունը եւ բարեկեցությունը ինչ-որ չափով ձեզանից է կախված:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մտածեք ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելիի մասին: Նա շատ կշոյվի իմանալով, որ դուք ձեր երջանկությունը զոհաբերել եք հանուն իրեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ եւ ձեր սիրելիին շտապ պետք են նոր տպավորություններ: Ընդ որում, շատ լավ կլինի, որ միասին կիսեք միեւնույն տպավորությունները, որպեսզի հետագայում էլ դրանք միասին վերհիշեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Լավ կանեք շրջել կահույքի սրահներով: Այսօր բարենպաստ օր է վերանորոգում պլանավորելու համար: Չմոռանաք հաշվի առնել նաեւ սիրելիի կարծիքը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ ձեզ կպատմի իր ոչ այնքան ճիշտ քայլերի մասին: Հնարավոր է` նա դա մինչեւ ձեզ հանդիպելն արած լինի: Որքան էլ, որ դա ձեզ համար տհաճ լինի, նա ձեր երկրորդ կեսն է. հաշտվեք նաեւ նրա թերությունների հետ:

06.01.16 | հասարակություն