Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին խանդելու առիթ կլինի: Բաց մի թողեք այն, քանի որ մոտ ապագայում դուք նման հնարավորություն չեք ունենա: Չէ որ ձեզ դուր է գալիս բարձրաձայնել եւ եւս մեկ անգամ Նրան հիշեցնել ձեր առավելությունների եւ դրական կողմերի մասին: Եթե այո, ուրեմն օգտվեք այս հարմար առիթից:

ՑԼԵՐ

Այսօր փորձեք բարձր պահել ձեր տրամադրությունը եւ լինել աշխույժ ու ակտիվ: Հենց այս հատկանիշների շնորհիվ ձեր սերը հնարավոր կլինի պաշտպանել խարխլող քամուց: Ուրախություն պարգեւեք ձեր ընտրյալին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Անցած գիշերը, ավելի ճիշտ կլինի ասել՝ անցյալ գիշեր տեսած երազը, բավականին մեծ ազդեցություն կարող է ունենալ ձեզ վրա: Աստղերը կանխատեսում են, որ դուք երազում այնպես ուժգին կսիրահարվեք, որ այդ զգացմունքը կտեղափոխվի իրականություն: Ամբողջ օրը դուք տպավորված կլինեք ձեր երազից, սակայն ավաղ, ձեր երազի արքայազնը իրականություն չի դառնա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրած էակը չի կարողանա կտրվել եւ ընդհատել ձեզ հետ շփումը: Ուստի, փորձեք այնպիսի թեմաներ շոշափել, որ նա որքան հնարավոր է ավելի երկար ընկերակցի ձեզ: Պակաս կարեւոր չէ նաեւ այն միջավայրը, որտեղ դուք միասին ժամանակ կանցկացնեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Թեթեւ դավաճանությունը միայն դրական ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա: Աստղերը խորհուրդ են տալիս այսօր որքան հնարավոր է շատ խոսել ձեր բնավորության, մարդ տեսակի մասին եւ ավելի բարձրանալ հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ: Ցուցում. չմոռանաք ոսկե միջինի մասին:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին խորհուրդ է տրվում տանից դուրս գալուց առաջ ստուգել՝ արդյոք ամեն ինչ անջատել եք, փակել եք պատուհանը կամ դուռը: Եթե ինչ-որ հարցում թերանաք, երեկոյան խնդիրների առաջ կկանգնեք. այնպիսի խնդիրների, որոնք տեւական ժամանակ հնարավոր չի լինի լուծել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ստեղծված իրավիճակում միայն կարելի է վստահել ձեր սիրելի անձնավորությանը: Նույնիսկ եթե նրա գործողություններն ու խորհուրդները անտրամաբանական կթվան, միեւնույնն է, դուք չեք կարողանա ոչինչ փոխել: Ստիպված եք հաշտվել եւ սպասել վաղվան, երբ միգուցե հնարավոր կլինի ազատվել ձեր խնդիրներից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Հունվարի 5-ին միասին սենյակները, բնակարանը, տունը կամ աշխատասենյակը կարգի բերելու հիանալի օր է: Կարեւորը արդյունքն է, որը կօգնի նաեւ ի մի բերել ձեր մտքերն ու զգացմունքները եւ խուսափել վիճաբանություններից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միայնակ մի մնացեք: Երկուսով ձեր խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել, քան միայնակ: Ձեր սիրելի անձնավորությունը մեկը մյուսի հետեւից թարմ եւ օգտակար խորհուրդներ եւ մտքեր կտա, որոնք կօգնեն ճիշտ որոշում կայացնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Լարված շրջան է: Ձեր կյանքում արդեն էական փոփոխություններ են կատարվել, բայց առավել կարեւորները դեռ առջեւում են: Ավելի վստահ զգալու համար խնդրեք Նրան չխանգարել ձեզ: Իսկ եթե նա ցանկանում է ձեր կողքին լինել, ուրեմն թող լուռ հետեւի ձեր քայլերին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կարեւոր եւ վճռական որոշումները անսպասելիորեն կծնվեն ձեզ մոտ: Ձեր սիրելի անձնավորությունն անգամ կզարմանա, որ դուք այդքան հեշտությամբ նման ճիշտ եւ խելամիտ որոշումներ եք կայացնում: Վստահ կարող եք հետեւել ձեր ներքին ձայնին:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունն այսօր մեծ ուրախությամբ կհետեւ ձեր կատարած գործողություններին, քանի որ նա վստահ է, որ դուք միշտ ճիշտ քայլեր եք կատարում: Չնայած Նրա վստահությանը՝ դուք ժամանակ առ ժամանակ կերկմտեք եւ կկասկածեք արդյոք տեղին եւ ճիշտ եք անում ամեն ինչ:

 

05.01.16 | հասարակություն