Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր կյանքը ձեզ կտա նոր հնարավորություն: Ձեր սիրելիի հետ հարաբերությունները դեռ կարող են բոլորովին նոր եւ հաջող ընթացք ստանալ: Օգտվեք այդ հնարավորությունից եւ վերափոխեք ձեր կյանքը:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին մեծ ջանքեր գործադրելու կարիք չի ունենա, որպեսզի ձեզ համոզի որեւէ բան անել: Դուք առանց նրա ասելու էլ դա կանեք: Սակայն աշխատեք այնպես անել, որ շատ կուրորեն չտրվեք նրա ասածներին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր հիանալ ձեր սիրելիով, անգամ եթե նա առանձնահատուկ բաներ չի անում դրա համար: Ցույց տվեք, որ նա ամեն կերպ ձեզ դուր է գալիս:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Փորձեք ձեզ փոքր-ինչ աննկատ պահել: Այդպես ավելի հեշտությամբ կկարողանաք գրավել մարդկանց ուշադրությունն ու հետաքրքրություն առաջացնել հաճախորդների շրջանում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կցանկանաք նվերներ գնել ձեր մտերիմների համար: Ձեր սիրելին կարող է օգնել ձեզ այդ հարցում: Նա հմտորեն հասկանում է, թե ինչ կարելի է նվիրել, օրինակ, հակառակ սեռի ներկայացուցչին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա ձեր կատակները: Աստղերը խորհուրդ են տալիս կտրուկ ու սուր հումորներ չանել: Փորձեք աստիճանաբար անցնել ծիծաղաշարժ պատմությունների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կփորձեք վերիշել ձեր հարաբերություններից որեւէ փուլ եւ երազել դրա մասին: Դա այդքան էլ լավ բան չէ, մանավանդ, որ անցյալը հետ չես բերի: Ավելի լավ է խորհեք ձեր հարաբերությունների ապագայի մասին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա գործել ըստ նախապես պլանավորած քայլերի, սակայն ձեզ համար այդպես հետաքրքիր չի լինի, քանի որ դուք իմպրովիզացիաների սիրահար եք: Ամեն դեպքում հիշեք` պլանավորածը ապահովության հոմանիշներից է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ համար անհնար թվացող բարդ խնդիրը շատ հեշտ լուծում կստանա, քանի որ այն կփորձեք լուծել ձեր սիրելիի օգնությամբ: Այո, այդպես է… սիրելիի հետ ամեն ինչ հեշտ է թվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Պետք չէ համարձակ քայլեր անել առանց դրանք մանրակրկիտ ուսումնասիրելու: Աստղերը կողմ չեն նման բուռն որոշումների, սակայն կողմ են այն քայլերին, որոնք արվում են ճիշտ կշռադատվելուց հետո:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին հեշտությամբ կկարողանա հասկանալ ձեր իրական մտադրությունները: Չփորձեք նրան խաբել կամ խորամանկությունների դիմել: Նա ամեն ինչ կհասկանա եւ միայն ձեզ համար վատ կլինի:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իրեն տանջող խնդիրներով: Աշխատեք հասկանալ նրան: Եթե նա ցանկանա խոսել իր խնդիրների մասին, դուք կլինեք առաջին մարդը, ում նա դա կպատմի:

28.01.16 | հասարակություն | աստղերը