Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր կյանքում ամեն ինչ այդքան էլ այնպես չի ընթանա, ինչպես պլանավորել էիք։ Դա ձեզ կզարմացնի եւ մի փոքր կտխրեցնի, բայց պետք չէ հուսահատվել։ Փորձեք ավելի ստեղծագործ մոտենալ իրավիճակին։

ՑԼԵՐ

Հնարավոր է՝ ձեր սիրելին ժամանակին երգեր կամ բանաստեղծություններ է գրել։ Մգուցե դրանք արվեստի հանճարեղ գործեր չեն, բայց համոզեք նրան, որ կիսվի դրանցով ձեզ հետ։ Դուք նրա մասին նոր բացահայտումներ կկարողանաք անել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դժվարությամբ կկարողանաք կայացնել մի որոշում, որն ամբողջությամբ կփոխի ձեր եւ ձեր սիրելիի կյանքը։ Այնուամենայնիվ, պետք է կայացնեք այդ որոշումը, հակառակ դեխքում՝ ձեր հարաբերություններն անբարենպաստ ընթացք կստանան։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հատուկ քնքուշությամբ ձեզ կմոտենա։ Այս փաստը կարող է ձեզ զարմացնել, նույնիսկ, նյարդայնացնել։ Ձեզ խորհուրդ է տրվում վայելել այս պահը, այն միգուցե մոտ ապագայում չկրկնվի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հնարավոր է՝ այսօր սիրելիի հետ հրավիրված լինեք կորպորատիվ երեկույթի։ Աստղերը խորհուրդ են տալիս չչարաշահել ալկոհոլը, քանի որ ձեր օրգանիզմն այսօր թույլ կլինի դրա հանդեպ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր պետք է լինեք ուժեղ եւ համբերատար, որպեսզի ոչինչ չխանգարի ձեր միությանը։ Աշխատեք անել ամեն ինչ հարաբերություններն ամրապնդելու համար։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա արժանանալ ձեր ուշադրությանը։ Պատճառն այն չէ, որ դուք չեք ցանկանում նրան ժամանակ տրամադրել, դուք պարզապես այդ ժամանակը չունեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներն այսօր տպավորված կլինեն իրենց երազներով։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս չհավատալ դրանց, որքան էլ դրանք հավաստի թվան։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ժամանակ չեք կարողանա տրամադրել ընտանիքին եւ սիրելիներին։ Աշխատեք, ամեն դեպքում, սիրելիների համար ժամանակ գտնել, որովհետեւ միայն այդպես կկարողանաք լիցքաթափվել գործերից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելիից այսօր շատ բան մի պահանջեք։ Նա ամեն ինչ կանի իր ուժերի չափով։ Միայն այսօր աշխատեք նրա հետ համբերատար լինել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիի հետ մի խոսեք ֆիզիկական սիրո թեմաներով, կան այլ թեմաներ էլ, որոնց շուրջ կարող եք զրուցել։ Այսօր ձեր սիրելին շատ պահպանողական կլինի, որքան էլ,որ դա ձեզ համար ծիծաղելի հնչի։

ՁԿՆԵՐ

Այնպես արեք, որ այսօր ոչ-ոք ձեզ չշեղի կարեւոր գործերից, անգամ ձեր սիրելին։ Ճիշտ է՝ նրան մերժելը շատ դժվար կլինի, բայց եթե նա ադեկվատ մարդ է, ապա կհասկանա իրավիճակն ու չի նեղանա ձեզանից։

16.01.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը