Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի էակին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է երկար մնալ ձեր կողքին։ Նույնիսկ եթե Նա դեռ չի գիտակցում որ պետք է գնահատել եւ վայելել ձեր հաճելի ներկայությունը, համոզեք նրան, որ միասին անցկացրած ամեն րոպեն անհրաժեշտ է հարաբերությունների հետագա զարգացման համար։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա ժամանակ անցկացնել ձեզ հետ, քանզի Նա շատ այլ՝ ձեր կարծիքով ոչ այնքան կարեւոր ու հետաքրքիր գործերով զբաղված կլինի։ Սակայն փորձեք հասկանալ ու ներել նրան, քանզի ձեր վիրավորանքը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ինչու՞ դուք միմյանց չեք հասկանում։ Պատասխանը շատ պարզ է՝ չեք ցանկանում։ Ձեր հարաբերություններում առկա խնդիրների պատճառն այն է, որ դուք երկուսդ էլ կենտրոնացել եք ձեր անձնական տեսակետի վրա եւ հաշվի չեք առնում ձեր երկրորդ կեսի կարծիքը։ Բայց պետք է խելամիտ լինել եւ իրավիճակն ավելի բարդացնելու փոխարեն, լուծել այն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր բավարար կլինի իմանալ, որ ինչ-որ մեկի համար այս մոլորակում ձեր գոյությունը ուրախություն է, եւ դուք ժպիտ եք պարգեւում նրան։ Դա ձեր հոգին ջերմությամբ, ուրախությամբ եւ սիրով կլցնի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հունիսի 7-ին կհամոզվեք, որ ապագայում ձեզ շատ ջերմ, ուրախ եւ հետաքրքիր իրադարձություններ լի կյանք է սպասվում։  Ձեր հարաբերությունները նոր են սկսել զարգանալ, եւ դրանք դեռ ավելի ու ավելի մեծ երջանկություն են պարգեւելու ձեզ։ Փորձեք չմոռանալ այդ մասին։

ԿՈՒՅՍԵՐ

Խոստովանեք, դուք վաղուց էիք ցանկանում փոփոխություններ անել ձեր հարաբերություններում։ Հունիսի 7-ը դրա համար լավագույն օրն է, երբ կարելի է փոխել եւ շտկել այն բոլոր բացթողումներն ու խնդիրները, որոնք դուր չեն գալիս ձեզ։  Սակայն աստղերը հուշում են, որ արմատական փոփոխություններ անելու կարիք չկա։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ոտնատակ կտա ձեր զգացմունքները, կասի բաներ, որ ընդհանրապես ձեզ դուր չեն գա։ Աստղերը հուշում են, որ պետք է միանգամից Նրան հայտնել ձեր բացասական վերաբերմունքի մասին, որպեսզի խուսափեք ավելորդ վիճաբանություններից։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հունիսի 7-ին  ձեզ հնարավոր է մեղադրեն դավաճանության մեջ։ Անգամ կարող են որոշ ապացույցներ ներկայացնել։ Ձեզ համար շատ դժվար է լինելու հակադարձել եւ ձեր փաստարկները բերել։ Հետեւաբար, տուն վերադառնալիս մտածեք, թե որն է լինելու ձեր ալիբին, ինչպես նաեւ մի մոռացեք ձեր վկաների մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հունիսի 7-ին ձեզ համար դժվար կլինի հասկանալ ձեր զգացմունքները եւ որոշել, թե իրականում ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ձեր ընտրյալի երկրորդ կեսն եք։ Սիրտն ու հոգին այսօր օգնության չեն հասնի եւ ոչինչ չեն հուշի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին ամեն գնով կփորձի գրավել ձեր ուշադրությունը։ Նա գործի կդնի իր խոհարարական հմտությունները՝ չմոռանալով ջերմ խոսքերի եւ նուրբ քնքշանքների մասին։ Աստղերը հուշում են՝ գնահատեք ձեր սիրելիի ջանքերը եւ շնորհակալություն հայտնեք նրան։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը անկառավարելի կլինի։ Սթափ միտք, համոզիչ փաստարկներ, տրամաբանություն… այս ամենը ոչ մի ազդեցություն չի ունենա նրա վրա։ Ավելին, դրանք կբարկացնեն ձեր սիրելի էակին։ Միգուցե, պարզապես պետք է ընկերական խորհուրդներ տալ նրան։ Միգուցե այդպես հաջողվի ստանալ ցանկալի արդյունքը։

ՁԿՆԵՐ

Այսօր կամ երբեք. Այսօր շատ կարեւոր է հավաքել ձեր ամբողջ ուժերը եւ ի վերջո ասել այն, ինչ դուք մտածում եք ձեր սիրելի էակի մասին։ Կողմնորոշվեք վերջապես։ Աստղերը հաջողություն են մաղթում ձեզ։

07.06.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը