Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կցանկանաք ռիսկի դիմել, սակայն ձեր սիրելին դեմ կլինի: Այնպես որ, ձեր այդ մտադրությունների մասին ավելի լավ է նրան չհայտնեք:

ՑԼԵՐ

Հիշեք, թե որքան դժվար է եղել փոփոխությունների սպասելը եւ որքան հիանալի շրջան էր, երբ ամեն ինչ նոր էր սկսել: Այսօր այդ հիշողությունները ձեզ պետք կգան, քանի որ ձեր անձնական կյանքում ամեն ինչ դա կհիշեցնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լավ օր է սիրելիի հետ համատեղ զբոսանքների համար: Անգամ եթե եղանակը բարենպաստ չլինի, հովանոց վերցրեք ձեզ հետ` ստեղծելով ձեր անհատական տարածքը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի որոշելը, թե ինչ է նա ցանկանում ասել ձեզ` կապված ձեր միջեւ վերջերս տեղի ունեցած միջադեպի հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի կռահել ձեր գործողությունների եւ որոշումների մասին: Պետք էլ չէ, որ նա իմանա: Կարեւորը` գոհ լինի դրանց արդյունքից: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք ամեն ինչի ժամանակ կունենաք, բացի անձնական կյանքից: Մի կողմից, դա կարող է նեղացնել ձեր սիրելիին, մյուս կողմից` դուք կհասցնեք այնքան բան անել, որ հետո շատ ժամանակ կունենաք սիրելիի համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ բարդ ընտրություն է սպասվում նրա միջեւ, ինչը ձեր պարտքն եք համարում եւ նրա, ինչը ձեզ հաճույք կպատճառի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք կարող եք հպարտանալ ձեզանով, քանի որ կանեք անհավանական մի բան: Ձեր սիրելին, ի դեպ, կնկատի դա եւ կգնահատի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիին պատմել այն ամենի մասին, ինչ դուք զգում եք նրա հանդեպ, լինի դա սեր, քնքշություն, թե խանդ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա կառավարել ձեզ, ինչով եւ կզբաղվի մեծ հաճույքով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի եւ ձեր միջեւ կարող է լուրջ խոսակցություն լինել, ինչը կստիպի ձեզ եւ նրան բավականին լուրջ հետեւություններ անել ձեր համատեղ անցյալի, ներկայի եւ ապագայի մասին:

ՁԿՆԵՐ

Այսօր պետք է զսպեք ձեզ եւ թույլ տաք սիրելիին անել այն, ինչ նա ցանկանում է, հակառակ դեպքում` նա կկարծի, թե դուք սահմանափակում եք նրա ազատությունը:

Աղբյուրը՝ Junona.org

30.06.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը