Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե ինչու է ձեր սիրելիին անհանգստացնում այս կամ այն հարցը:  Դուք, իհարկե, կարող եք նրան ասել, թե ինչ եք կարծում տվյալ խնդրի մասին, սակայն դա նրան դժվար, թե հանգստացնի:

ՑԼԵՐ

Ցլերին այսօր խորհուրդ է տրվում շտապ որոշումներ չկայացնել, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել ձեր անձնական կյանքի վրա: Մի շտապեք բացատրություններ տալ, քանի որ դեռ դրա համար հարմար ժամանակը չի եկել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Փորձեք մտքում պատկերացնել ձեր երազանքների տնակը: Եթե անգամ դեռեւս հնարավորություն չունեք այն ստեղծելու համար, գոնե կիսվեք միմյանց հետ ձեր պատկերացումնեով եւ հույզերով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հասկանալ, թե ինչ եզրակացություն եք անում իր այս կամ այն խոսքից: Միգուցե, դուք չհասկանաք, թե ինչ է նա ձեզանից ցանկանում, կամ էլ պարզապես ցույց կտաք, թե չեք հասկացել նրա ակնկարկները: Արդյո՞ք դուք ճիշտ եք վարվում: Մտածեք այս հարցի շուրջ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհիշի ձեր համատեղ անցյալից որեւէ տհաճ դեպք: Հասկանալի չէ, թե ինչու նա դա կհիշի, սակայն այդ քայլը կոնկրետ նպատակ է հետապնդում: Եթե գուշակեք, թե ինչ է նա դրանով ցանկանում ասել, ավելի հեշտ կկարողանաք տանել այդ խոսակցությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կտեսնեք ձեր սիրելիի իրական դեմքը: Նա իրեն կպահի այնպես, ինչպես պահում է, երբ ձեր կողքին չի լինում: Ինքներդ որոշեք` արդյո՞ք ցանկանում եք ձեր կյանքն անցկացնել նման անձնավորության կողքին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն շատ հանգիստ կզգա ձեր կողքին: Սակայն դեռեւս մի շտապեք տոնել ձեր հաղթանակը: Հնարավոր է` դա, ուղղակի, պահի ազդեցություն լինի: Ինքներդ պետք է հասկանաք, թե ինչ պետք է անեք նրան միշտ ձեր կողքին պահելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Իգական սեռի Կարիճներին շտապենք ուրախացնել: Այսօր ձեր սիրելին վերջապես ձեզ կմատուցի այն անակնկալը, որին երկար էիք սպասում: Չմոռանաք դուք էլ ձեր հերթին նրան հայտնել ձեր շնորհակալությունը: Արեք դա երեկոյան կամ գիշերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ գնալ գնումների: Սակայն պետք չէ մտնել մթերային խանութներ; Գնեք այնպիսի բաներ, որոնք, իսկապես, ձեզ կերջանկացնեն` սկավառկներ, գրքեր եւ նմանօրինալ իրեր:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հասկացեք, որ սիրելիին պետք է սիրել ոչ թե հաշվի առնելով, թե ով է նա, այլ այն բանի համար, որ նա միշտ ձեր կողքին է, երբ դուք ունեք նրա կարիքը: Հաճախ հիշեք այս մասին եւ, միգուցե, շուտով ձեր կողքին կհայտնվի ցանկալի կողակիցը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ շատ պետք կգա ճիշտ կողմնորոշվելու ունակությունը: Ձեր սիրելին, իհարկե, ամեն ինչ կանի, որպեսզի ձեզ օգնի ստեղծված իրավիճակում, սակայն պետք չէ հույսը դնել միայն նրա վրա: Աշխատեք ցանկացած խնդիր լուծել միասին` համատեղ ուժերով:

ՁԿՆԵՐ

Այսօր ցանկացած չնչին բան հնարավոր է ձեզ հիշեցնի ձեր նախկին սիրո մասին: Բացառված չէ, որ այդ հիշողությունը բացասաբար կանդրադառնա ձեր տրամադչության վրա:

03.06.16 | հասարակություն | մոդա ֆուտբոլ