Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին ամեն կերպ կփորձի ցուցադրել իր գիտելիքները, տրամաբանությունն ու այլ օգտակար ունակությունները, որոնք նա ունի:

ՑԼԵՐ

Ձեր ընտանիքում ամեն ինչ նորմալ է, սակայն աստղերը չեն բացառում, որ սիրելիի հետ հարաբերություններն այլ ընթացք կստանան, ինչը նրան դուր չի գա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր, չգիտես ինչու, սիրելին կկասկածի ձեզ բոլոր մահացու մեղքերի մեջ, ընդ որում, ամենայն հավանականությամբ, դուք ոչնչում մեղավոր չեք լինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին չի կռահի, որ դուք ինչ-որ բան եք անում նրա համար, որպեսզի նրա կյանքը դառնա ավելի վառ ու գունեղ: Այնպես որ` ձեր անակնկալը հաստատ կստացվի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կարող եք հանգիստ շունչ քաշել, քանի որ վերջապես կանեք այն, ինչ երկար ժամանակ խոստանում էիք անել ձեր սիրելիի համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրային հարցերում դուք հաջողություն կունենաք ցանկացած միջավայրում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք բաց գրքի նման կարդում եք ձեր սիրելիին: Դուք նախապես գիտեք, թե նա ինչպես կարձագանքի ձեր խոսքերին, սակայն շուտով դուք կզգաք, որ ձանձրանում եք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք կարեւոր որոշում պետք է կայացնեք ձեր անձնական կյանքի վերաբերյալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են չգնալ խանութներով եւ թանկարժեք գնումներ չկատարել: Դա ոչ միայն չի գոհացնի ձեզ, այլեւ կբարկացնի ձեր սիրելիին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի համակերպվելը, որ ձեր հարաբերություններում հերթական փուլ մոտենում է իր ավարտին: Աշխատեք նրան համոզել, որ շուտով ձեր կյանքում նոր փուլ կսկսվի, որն էլ ավելի գունեղ կլինի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Լավ օր է, որպեսզի ծանոթություն հաստատեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

ՁԿՆԵՐ

Անգամ եթե դուք ամաչում եք ինչ-որ բան խոստովանել ձեր սիրելիին, այսօր արժե դա անել: Սիրելին ձեզ կհասկանա եւ կների:

Աղբյուրը՝ Junona.org

29.06.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը