Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերի հիվանդանալու հավանականությունը շատ մեծ է։ Ավելին, դրանից հետո ձեր սիրելի էակը նույնպես հայտնվելու է ձեր կողքին անկողնում։ Ճիշտ է, այնքան էլ ուրախալի չէ, բայց դուք հնարավորություն կունենաք ավելի շատ ժամանակ անբնակել միասին եւ ավելի մտերմանալ։

ՑԼԵՐ

Կարգի բերեք ձեր մտքերը։ Ի՞նչ եք ցանկանում ստանալ ձեր հարաբերություններից, մասնավորապես ձեր ընտրյալից։ Դուք ինքներդ դժվարանում եք պատասխանել այդ հարցին եւ ցանկանում եք որ ձեր փոխարեն Նա՞ պատասխանի։ Ցավոք, դա հնարավոր չէ։ Լավագույն դեպքում Նա կարող է օգնել ձեզ գտնել այդ հարցի պատասխանը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի լեզու գտնել ձեզ հետ։ Դուք համոզված կլինեք, որ Նա կես խոսքից հասկանալու է ձեզ, եւ դուք ամեն ինչ պարզ ու հասկանալի բացատրել եք Նրան։ Բայց իրականում այդպես չի լինի եւ ստիպված ավելի հանդուրժող պետք է լինեք այսօր։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հունիսի 2-ին ստիպված կլինեք երկար զրուցել սիրելիի հետ ձեր հարաբերությունների մասին։ Ձեր եւ Նրա խոսակցությունը այնքան կծավալվի, որ մի պահ կանտեսեք ձեր բոլոր գործերը։ Բայց մի անհանգստացեք, դուք ամեն ինչ կհասցնեք։ Անձնական խնդիրները լուծելն այսօր ավելի կարեւոր է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հունիսի 2-ը ճամփորդության օր է։ Ամբողջ օրն անցկացնելու եք ճանապարհներին։ Աստղերը հուշում են՝ ժամանակը ճիշտ օգտագործեք, մտածեք ձեր հարաբերությունների մասին, ճիշտ որոշումներ կայացրեք։ Ձեզ բավականին երկար ժամանակ է տրված, խելամիտ եղեք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը օգնության եւ աջակցության կարիք կունենա, ընդ որում ձեզ համար շատ անսպասելի մի ոլորտից։ Չնայած ձեզ համար շատ դժվար կլինի գլուխ հանել եւ խելամիտ առաջարկներ անել ու խորհուրդներ տալ, բայց աստղերը հուշում են, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվելու է։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հունիսի 1-ին աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է երկար զբոսնել։ Ոչ թե այն պատճառով, որ օգտակար է առողջության համար (չնայած առողջության մասին նույնպես չպետք է մոռանալ), այլեւ զբոսնելիս կհանդիպեք մեկին, ում հետ կցանկանաք շարունակել ձեր ճանապարհը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը պատրաստ կլինի կատարել ձեր յուրաքանչյուր ցանկությունը, ընդ որում՝ շատ սեղմ ժամկետներում։ Հետեւաբար, աստղերը խորհուրդ են տալիս օգտվել այդ հնարավորությունից եւ խելամիտ ու իսկապես կարեւոր ցանկություն հայտնել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հիանալի օր երկու սրտերի միավորման համար։ Միակ խնդիրը՝ ով է անելու առաջին քայլը։ Զգու՞մ եք, որ Նա ձեզ հարազատ է, սիրահարվա՞ծ եք։ Ուրեմն նստել ու սպասելու փոխարեն, գործի անցեք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ այսօր սիրելիի հետ միասին ինչ-որ բան պատրաստել: Կարելի է նաեւ երեխաներին ներգրավել: Դուք միայն հաճույք կստանաք գործընթացից եւ արդյունքից: Իսկ երեկոն կարելի է անցկացնել մեկ գավաթ գինու կամ շամպայնի ուղեկցությամբ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Թվում է՝ ինչ-որ մեկն ինքնամոռաց սիրահարվել է ձեզ։ Ուշադիր նայեք ձեր շուրջը։ Դուք այսօր տեսնելու եք Նրան։ Աստղերը հուշում են՝ եթե նկատեք, որ ձեր սիրուց Նա արդեն շատ է տանջվել, ուրեմն օգնեք. չէ որ նա ձեր սիրո եւ ջերմության կարիքն է զգում։

ՁԿՆԵՐ

Ձկներ, դուք հոգնել եք աշխատելուց եւ ցանկանում եք պառկել բազմոցին եւ ննջե՞լ։ Ոչ մի խնդիր։ Աստղերը հուշում են, որ ձեր հանգստանալու ժամանակն է։ Պարզապես համոզվեք, որ կարեւոր եւ անհետաձգելի գործեր չկան այսօր։ Եթե կան, խնդրեք ձեր սիրելիին, միգուցե Նա կարողանա դրանք անել առանց ձեր միջամտության։

 

02.06.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը