Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին բոլորին կշլացնեք ձեր փայլուն տեսքով։ Դուք այնքան կատարյալ եք նայվում միասին, որ շատերն են նախանձում ձեր հմայքին։ Դուք ինքներդ էլ շողում եք ձեր սիրելիի կողքին։

ՑԼԵՐ

Այսօր դուք ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչ էիք ցանկանում ասել ձեր սիրելիին։ Ձեր ասածը ստիպված կլինեք նորից բացատրել։ Ցավոք՝ դա այդքան էլ հեշտ գործ չի լինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս շատ չծանրաբեռնել ձեր սիրելիին եւ շատ բան չպահանջել նրանից։ Պարզապես, ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա եւ բավարարվեք այն մեծ սիրով եւ ուշադրությամբ, որը նա ձեզ տալիս է։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին, կարծես թե, չափից դուրս անհանգստացած է իր սեփական խնդիրներով եւ բոլորովին մոռացել է ձեր մասին։ Հիշեցրեք նրան, որ աշխարհը միայն իր խնդիրներով չի սահմանափակվում․ Դուք նրա կողքին եք եւ ձեզ եւս անհրաժեշտ է նրա օգնությունը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հրաշալի օր է, որպեսզի մտերիմների հետ կիսվեք ձեր ամենանվիրկան մտքերով։ Եթե նրանք համբերատար ձեզ լսեն, ուրեմն կարող եք վստահ լինել, որ շրջապատում բավականին սիրված եք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հիշեք, որ ձեր սիրելին եւս երբեմն սխալվում է։ Ըստ այդմ՝ կուրորեն մի հետեւեք նրա բոլոր խորհուրդներին։ Ցանկացած որոշում կայացրեք այն երկար ծանր ու թեթեւ անելուց հետո։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ խոսակցությունը կստացվի միայն այն դեպքում, եթե նրան կարողանաք գրավել ձեր արտաքինով։ Այնպես որ՝ անգամ տնային գործեր կատարելիս հագեք նորաձեւ շապիկ եւ տաբատ։

ԿԱՐԻճՆԵՐ

Չնայած ձեզ թվում է՝ ամեն ինչ գիտեք ձեր սիրելիի մասին՝ այսօր նա մի քանի անգամ ձեզ կզարմացնի իր տարօրինակ պահվածքով։ Նույնիսկ կցանկանաք վիճել նրա հետ։ Սակայն օրը բարեհաջող չէ հարաբերություններ պարզելու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Անկախ ամեն ինչից լավ տրամադրվեք։ Այդպես օրն ավելի հրաշալի կթվա։ Ձեր սիրելին եւս լավ կանի հետեւի ձեր օրինակին, սակայն պետք է խոստովանել՝ նրա մոտ դա այդքան էլ հեշտ չի լինի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ընտանիքի անդամներից որեւէ մեկը կձախողի ձեր ծրագրերը։ Հնարավոր է՝ ձեր սիրելիի մայրիկը շուտ վերադառնա տուն եւ չկարողանաք երեկոն անցկացնել միասին։ Մի տխրեք․ փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա զարմացնել ձեզ եւ դա նրան կհաջողվի, սակայն հարց է՝ այդ զարմանքը ձեզ համար դրակա՞ն կլինի, թե՞ բացասական։ Ամեն դեպքում աշխատեք զսպել ձեր էմոցիաներն ու սիրելիին ցույց չտալ, որ իր անակնկալկը ձեզ դուր չի եկել։

ՁԿՆԵՐ

Այսօր, վերջապես, կիրականա ձեր նվիրական երազանքը։ Սակայն այն կարող է վնաս հասցնել ձեր անձնական կյանքին, քանի որ դուք այդ երազանքը պահել էիք մինչ սիրելիին հանդիպելը։ Հետեւաբար, ստիպված կլինեք ընտրություն կատարել ձեր երզանքի եւ սիրելիի միջեւ։

15.06.16 | հասարակություն | մոդա