Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

01.11.16 - սպորտ

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Ութ քաշային կարգում մասնակցել է 64 մարզիկ, հաղորդում է msy-ը: Չեմպիոն են դարձել Գեւորգ Ղարիբյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):

01.11.16 | սպորտ | սպորտ