Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ինչ-որ երրոդ ուժ կփորձի խանգարել ձեզ իրականացնել ձեր ծրագրերը` կապված անձնական կյանքի հետ:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին ձեզ կարող է կասկածել դավաճանության մեջ եւ նույնիսկ փաստերով ապացուցել, ինչին ընդդիմանալը դժվար կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սերը դարձել է տաժանակիր աշխատանքի պես մի բան: Միգուցե իրականում դա այդպես է, սակայն դրանից մեկընդմիշտ ազատվելու փոխարեն արժե մի լավ մտածել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ինքներդ ձեզ խոստովանեք ձեր զգացմունքները, որոնք թաքցնում էիք: Դա անելով` դուք կհեշտացնեք այն ճանապարհը, որը պետք է գնաք` սիրելիին հասնելու համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր լավ օր է գուշակություններ անելու համար: Բացեք գրքի ցանկացած էջ եւ կարդացեք վերջից 5-րդ տողը: Այն կպատմի ձեզ, թե ինչպես են զարգանալու սիրելիի հետ հարաբերությունները:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե ձեր սիրելին ցանկանա իր սիրտը բացել ինչ-որ մեկի առաջ, ապա նախապատվությունը ձեր կողմը չի լինի: Իհարկե, դուք ունեք ձեր խնդիրները, սակայն պետք չէ մոռանալ, որ դուք պատասխանատու եք նրանց համար, ում ընտելացրել եք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ միասին ֆիլմ դիտել եւ հետո վերլուծել այն ու փորձել հետեւություններ անել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք նրանից սպասում: Նա կփորձի կռահել, սակայն դա նրա մոտ առաջին անգամից չի ստացվի: Փորձեք համբերատար լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կարող եք տարվել էգոիզմով եւ մոռանալ, որ ձեր կարծիքը միակ ճիշտը չէ եւ որ ձեր սիրելին երջանկության իրավունք ունի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Որքան էլ դժվար լինի ձեր սիրելիին, նրան ուժ կտա այն միտքը, որ դուք սպասում եք նրան եւ սատարում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ կայունության եւ վստահության հակառակ կողմը ձանձրույթն ու կանխատեսելիությունն է: Սակայն պետք է համակերպվել դրա հետ եւ փորձել ամեն բանում լավը տեսնել:

ՁԿՆԵՐ

Այսօր չարժե արձագանքել գրգռող երեւույթներին, որքան էլ դա հետաքրքիր լինի: Ձեր անձնական կյանքը եւ սիրելին պետք է առաջին տեղում լինեն այսօր, իսկ մնացած բաները պետք է սպասեն:

Աղբյուրը՝ Junona.org

28.07.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը