Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ անկեղծորեն խոսել այն թեմաների շուրջ, որոնք ձեզ անհանգստացնում են:

ՑԼԵՐ

Այսօր ճակատագիրը հնարավորություն կընձեռի ձեզ գտնել ձեր անձնական երջանկությունը կամ էլ համոզվել, որ դուք այն վաղուց ունեիք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լավ օր է, որպեսզի ինչ-որ մեկի հետ կիսվեք ձեր ամենանվիրական երազանքներով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հաջողությունը կլինի ձեր կողմից, եւ դուք խոշոր գումար կշահեք: Աստղերը խորհուրդ են տալիս այդ գումարով սիրելիին նվեր գնել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հասկացողության հրաշքներ կցուցադրի: Դուք կզարմանաք` պարզելով, թե որքան նրբանկատ է նա ձեր հանդեպ:

ԿՈՒՅՍԵՐ

Որքան էլ շատ ընկերներ ունենաք, ձեր սիրելին ամենաթանկ բանն է, որը դուք ունեք, այդ իսկ պատճառով դուք պետք է պահպանեք նրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեզ կայցելի փոփոխությունների քամին, եւ միայն դուք պետք է որոշեք` ներս թողել այն, թե ոչ: Սա վերաբերում է նաեւ ձեր սիրելիին:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր չարժե շատ անկեղծ լինել ձեր սիրելիի հետ: Միեւնույն է, դա նրան այդքան էլ հետաքրքիր չի լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այս ամիսը ձեր ամիսն է, եւ այսօր դուք հերթական անգամ կհամոզվեք դրանում: Հաջողությունը կլողա դեպի ձեզ, կարեւորը` բաց չթողնեք այն:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր պետք է լավատես լինեք ու սովորեք դուրս գալ անգամ ամենաանելանելի իրավիճակներից: Եթե ձեզ մոտ դա ստացվի, ապա ձեր անձնական կյանքը կբարգավաճի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր հաջողությունը ամբողջովին կախված կլինի ձեր հմայքից: Միայն դրա օգնությամբ դուք ձեր սիրելիից կստանաք այն, ինչ կկամենաք:

ՁԿՆԵՐ

Դուք պատասխանատու եք ձեր սիրելիի առաջ միայն այն բանի համար, որ հավատացրել եք նրան, որ անտարբեր չեք այն ամենի հանդեպ, ինչ  նա անում է: Եվ այսօր դուք պետք է հիշեք այդ պատասխանատվության մասին:

Աղբյուրը՝ Junona.org

24.07.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը