Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրային հարցերում աստղերը կոչ են անում Խոյերին հետեւել ծանոթների եւ ընկերների խորհուրդներին:  Հնարավոր է, որ այսօր Խոյերի բախտը բերի եւ նրանք պատրաստի ու օգտակար խորհուրդ կստանան:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը սիրո մեջ խոստանում են Ցլերին արտասովոր եւ հակասական օր: Մի պահ նրանց կթվա թե, սիրեցյալների համար ճակատամարտում տանուլ են տվել: Սակայն դեռ վաղ է զինաթափվել. ցանկացած պահին իրավիճակը կարող է փոխվել: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր եւ մոտակա օրերին աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին չշտապել սիրո հարցում: Նույնիսկ եթե նրանք հաստատ գիտեն, թե ինչ է հարկավոր անել եւ շտապում են ճակատամարտի, հարկավոր է զսպվածություն դրսեւորել եւ հանգստանալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրո հարցում Խեցգետինները պետք է ինչ-որ կարեւոր խոստովանություն անեն: Արդյոք արժե՞ իրական զգացմունքները թաքցնել, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ վաղ թե ուշ ամեն ինչ կպարզվի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

 Առյուծներին արժե այսօր իմանա, թե ինչի մասին են երազում նրանց զուգընկերները եւ ի պատասխան պատմել իրենց երազանքների մասին: Դա կօգնի հաղթահարել ճգնաժամը, եւ հարաբերություններին կիրք եւ զգացմունքայնություն կհաղորդի:

ԿՈՒՅՍԵՐ

 Այսօր Կույսերի համար բարենպաստ օր է սիրեցյալների հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ խորհելու համար: Արդյոք նրանք ապագա ունե՞ն, թե՞ արդեն վաղուց փակուղում են գտնվում: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքներին կանհագստացնի սիրեցյալների կողմից իրենց վրա գործադրած ճնշումը: Վերջիններս կփորձեն նրանց հրամցնել իրենց կարծիքը կամ էլ գործել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Արդյոք Կարիճներին չի՞ թվում, որ վերջերս նրանք չափազանց շատ պարտականություններ ունեն ուրիշների առջեւ եւ գրեթե ոչ մի պարտականություն՝ իրենց սեփական «ես»-ի առջեւ: Այդ ամենը փոփոխելու ժամանակն է եկել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը խոստանում է Աղեղնավորներին հավասարակշռություն եւ զգացմունքների ներդաշնակություն սիրեցյալների հետ հարաբերություններում: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրներին արժե ընդհանուր լեզու գտնել սիրեցյալների հետ: Աստղերը հուշում են, որ տվյալ պահին նրանց հայացքները տարբերվում են. Այծեղջյուրները բավականին լուրջ են տրամադրված, ի տարբերություն իրենց զուգընկերներին: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր եւ մոտ օրերս սիրո մեջ Ջրհոսների համար կարեւորագույն բառը պետք է լինի «զիջումը»: Արժե զիջումների գնալ կամ էլ գոնե ձեւացնել այդպես: 

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները կարող են վիճելու ցանկություն ունենալ, եւ դա բացասական ազդեցություն կունենա սիրելիների հետ շփման վրա: Նրանց դժվար թե հաջողվի թաքցնել զուգընկերներից իրենց վատ տրամադրությունը: 

18.07.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը