Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

 ԽՈՅԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել ընտանիքի անդամների հետ` հեռուստացույցի առջեւ:

ՑԼԵՐ

Այսօր դուք պետք է լուծեք ձեր ընկերոջ սիրային հարցերը: Ձեր կամքից անկախ դուք ձեզ վրա կվերցնեք նրա եւ նրա սիրելիի հարաբերությունների պատասխանատվությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին ձեր առջեւ ամոթ կզգա իր որոշ քայլերի եւ անգամ մտքերի համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելիի հետ ձեր վեճերը որեւէ հիմք չունեն: Դուք վիճում ենք հենց այնպես` ձեր ամենաթանկ մարդու վրա թափելով ձեր բարկությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք ինչ-որ հաճելի նվեր մատուցել ձեր սիրելիին: Դա նրան կզարմացնի, բայց եւ դուր կգա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կցանկանաք դառնալ ձեր սիրելիի անփոխարինելի խորհրդատուն եւ նրա միակ, իմաստուն ղեկավարը: Իսկ նա կցանկանա ազատ լինել իր գործողություններում… 

ԿՇԵՌՔՆԵՐ

Աշխատեք այսօր ձեզ առավելագույնս բնական պահել, որպեսզի սիրելին տեսնի ձեր բնավորության բոլոր գծերը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք կպարզեք, որ ձեր սիրելի անձնավորությունն իսկական գանձ է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք հիանալի զուգընկեր ունեք, սակայն փողոցում կամ խանութում դուք կարող եք հանդիպել մեկին, ով անտարբեր չի թողնի ձեզ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կպարզեք, որ ինչ-որ մեկը հեռուն գնացող մտքեր ուներ ձեզ հետ կապված: Եթե դուք կարծում եք, որ դա ձեզ պետք է, ապա ամեն ինչ կարող է լավ ավարտվել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք անհարմար եք զգում խաղալ այն դերը, որը կերտել եք սիրելիի հետ հարաբերություններում: Միգուցե ձեր սիրելիին նույնպես այդ դերը չի գոհացնում: Աստղերը հուշում են ձեզ վերաբաշխել ձեր դերերը:

ՁԿՆԵՐ

Այսօր վստահեք ձեզ եւ ձեր զգացմունքներին: Եթե դրանք չեն համընկնում շրջապատի կարծիքի հետ, պետք չէ սրտին մոտ ընդունել դա: Ձեր ներքին ձայնը ձեզ ցույց կտա միակ, ճիշտ ելքը:

Աղբյուրը՝ Junona.org

11.07.15 | հասարակություն | մոդա