Сайт продаётся (Կայքի վաճառք)!

«Հոտային զգացում» կամ «5 տոկոսի օրենք»

Ինքնահամաժամանակեցում կոչվող հասկացություն կա:

Իմաստը հետեւյալն է . եթե որեւէ հասարակությունում 5 տոկոսը միաժամանակ որոշակի գործողություն է կատարում, մեծամասնությունը սկսում է կրկնել: Տեսությունը կարող է միաժամանակ կոչվել ԿԲԸՏ Կառավարման բավական ընդհանուր տեսություն:
Եթե խաղաղ արածող ձիերի երամակի 5 տոկոսին վախեցնեք եւ «փախուստի մատնեք», մնացած ամբողջ երամակը տեղից կպոկվի, նույնիսկ եթե լուսատիտիկների 5 տոկոսը միաժամանակ լուսավորվեն, ամբողջ մարգագետինը կլուսավորվի:

Տվյալ առանձնահատկությունը դրսեւորվում է նաեւ մարդկանց մոտ: Վերջերս անգլիացի գիտնականները փորձարկում են կատարել. մեծ, ընդարձակ սրահ են հրավիրել մարդկանց եւ նրանց առաջադրանք են տվել «տեղաշարժվեք այնպես, ինչպես ձեզ հարմար է»: Իսկ ոմանց հստակ առաջադրանք են տվել, թե ճշգրիտ ինչպես շարժվեն եւ երբ: Այսպիսով փորձարարական եղանակով հաստատվել է, որ որոշակի նպատակով տեղաշարժվող 5 տոկոս մարդիկ կարող են ամբողջ բազմությանը ստիպել շարժվել նույն ուղղությամբ:

Համաժամանակեցման համար անհրաժեշտ է, որ որոշակի օբյեկտների բազմություն գոնե մասամբ նույնական տեղեկատվա-ալգորիթմային վիճակ ունենա եւ գտնվի այնպիսի պայմաններում, որոնք թույլատրում են նրանց միջեւ տեղեկատվության փոխանակումը, թեկուզեւ` անհասցե, շրջանակային: Միաժամանակ նրանց համար նույնական տեղեկության անցնելուն նրանց հակազդեցության արագությունը պետք է բավականին բարձր լինի:
Իմիջիայլոց, նման փորձարկում կարող է կատարել յուրաքանչյուրը: Հերիք է համերգի գնալ ընկերախմբի հետ եւ միաժամանակ ծափ տալ այն պահերին, երբ դուք ուզում եք, եւ ամբողջ դահլիճը կհետեւի ձեզ:

Որոշ գործնական եզրահանգումներ այդ ամենից. չարժե կոլեկտիվները 20 մարդուց ավելի բազմամարդ անել: 20 մարդ / 100 տոկոս * 5 տոկոս = 1 – այս մեկը հենց առաջատարն է, իսկ մարդկանց քանակի ավելացումը հանգեցնում է կառավարման կորստի: Լսարանում, որտեղ 30-40 մարդ կա, դասախոսի համար շատ բարդ կլինի պարապմունքի իր ուզած տրամադրությունը պարտադրել եւ մշտապես պահել խմբի ուշադրությունը: Այս օրենքն անհրաժեշտ է կիրառել նաեւ այլ իրավիճակների առումով. փորձեք, բայց չարժե ամբողջությամբ հույսը դնել դրա վրա: Բացարձակ ոչինչ չկա:

Նման գործընթացների գործարկումը հնարավոր է այն ժամանակ միայն, երբ մարդիկ իրենց արարքները, նպատակները եւ պատճառները չգիտակցելու վիճակում են: Երբ անձնական կարգ ու կանոնի, գիտակցվածության մակարդակը շատ ցածր է: Իսկ դա արդեն ոչ կառուցվածքային կառավարում է, երբ կարիք չկա յուրաքանչյուրին ասել, թե ինքն ինչ պետք է անի եւ ինչպես. հերիք է 5 տոկոս, որոնք կգործարկեն ինքնահամաժամանակեցման գործընթացը:

Տվյալ երեւույթից շատերն են օգտվում շահադիտական նպատակներով` լուրեր տարածելով, թե, օրինակ, մի քանի օրից ինչ-որ ապրանքներ անհետանալու են եւ վախեցած եւ այդ ապրանքները գնելու վազող 5 տոկոս մարդիկ հերիք են մնացածին անհանգստացնելու համար, եւ որոշ ժամանակ անց խանութների դարակներն իրոք էլ կդատարկվեն: Սադրիչների 5 տոկոսը հերիք է, որ խաղաղ հանրահավաքը զանգվածային ծեծուջարդի վերածվի: Մնացածը կարող եք ինքներդ շարունակել:

Աղբյուրը` Otvetnavse.com

29.09.16 | հասարակություն | մեքենա