Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Հոկտեմբերի 18-ին աստղերը հուշում են, որ պետք է լիարժեք հաճույք ստանալ կյանքից, լիցքաթափվել եւ տրվել հոսանքին։ Այն ձեզ ճիշտ ուղով կտանի։ Սակայն կարեւոր է, որ այդ նույն հոսանքին տրվի նաեւ ձեր սիրելին, որպեսզի մյուս ափին դուք կրկին հանդիպեք։

ՑԼԵՐ

Այսօր սիրելի էակը կդառնա ձեր օգնականն ու խորհրդականը նոր նախագծերում։ Սակայն փորձեք ամբողջապես կախված չլինել նրանից։ Թող նա սատարի եւ աջակցի ձեզ, բայց չլինի որոշիչ անձ ձեր ծրագրերում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին հնարավոր է ձեզ սեր խոստովանեն, բայց դուք այնքան էլ ոգեւորված չեք լինի դրանից։ Աստղերը հուշում են սիրո խոստովանությանը կոպիտ չպատասխանել, քանզի դրա հետեւանքով դիմացինը հնարավոր է այլեւս ոչ մեկին սիրո առաջարկ չանի։ Մի հիասթափեցրեք նրան։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին կորուստ եք ունենալու։ Աստղերը հույս ունեն, որ դա կլինի ընդամենը մետաղադրամ կամ ինչ-որ ոչ նշանակալից մի բան։ Բայց կա հավանականություն, որ այսօր կարող եք կորցնել ամեն ինչ՝ նույնիսկ ձեր սերն ու սիրելի էակին։ Ուշադիր եղեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր երեքով (դուք, սիրելի անձնավորությունն ու ձեր մտերիմ ընկերներից մեկը) զբոսանք կազմակերպեք քաղաքում։ Նախընտրելի է, որ այդ ընկերը երկրորդ կես չունենա, որպեսզի իսկապես հիանալի ժամանակ անցկացնեք ընկերական միջավայրում։

ԿՈՒՅՍԵՐ

Թույլ եք զգալու, համոզված եք լինելու, որ այն ինչ վստահված է ձեզ, չեք կարողանա գլուխ բերել։ Սակայն ամեն ինչի պատճառն այն է, որ դուք պարզապես չեք ցանկանում անել այդ ամենը։ Բայց նման տրամադրվածությունը կարող է սպանել այն զգացմունքները, որը կա ձեր եւ սիրելի էակի միջեւ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելի էակը կցանկանա ձեզ ցուցադրել իր ունակություններն ու վարպետությունը, թե ինչպես է կարողանում արագ արձագանքել արտակարգ իրավիճակներում։ Փորձեք արժանվույն գնահատել նրա այդ կարողությունները։ Ցանկալի է, նաեւ անկեղծ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին սիրելի էակի համար շատ դժվար կլինի կենտրոնանալ այս կամ այն գործողության վրա, քանզի հարազատները խոչընդոտելու են նրան։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ մեկ օր նրա մտքերից եւ երազներից անհետանալու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը կցանկանա զարմացնել ձեզ, եւ դա նրա մոտ հավանաբար կստացվի։ Բայց թե ինչպիսին կլինի ձեր զարմանքը՝ հաճելի, թե տհաճ, դեռ անհայտ է։ Ամեն ինչ հանգամանքներից եւ նրա վարքագծից է կախված։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ով է մեղավոր ձեր տարաձայնությունների համար։ Պատասխանը շատ պարզ է ձեզ համար, բայց պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք երկուսով հասկանաք այն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հիանալի օր արդյունքները ամփոփելու համար։ Այսօր ժամանակ գտեք սիրելիի հետ մի հարմարավետ վայրում կատարվածը քննարկելու եւ անելիքների մասին մտածելու համար։ Փորձեք որքան հնարավոր է անկեղծ լինել ձեր ընտրյալի հետ, որպեսզի կարողանաք ճիշտ որոշումներ կայացնեք։

ՁԿՆԵՐ

Տեխնիկական խնդիրների առաջ եք կանգնելու այսօր։ Որքան էլ զարմանալի է թվում՝ հենց դրանք էլ կարող են հարաբերություններում տարաձայնությունների պատճառ դառնալ։ Ուստի, փորձեք օրն այնպես պլանավորել, որպեսզի տեխնիկայից ոչինչ կախված չլինի։

18.10.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը