Հոկտեմբերի 16-22-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 59 նամակ

 

 

Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները: 

Երևանցիները հնարավորություն ունեն նաև «Մաքուր Երևան» ծրագրով իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով համացանցում առկա քաղաքապետարանի էջերին ուղարկել որոշակի հասցեներ: 

Ըստ այդմ, հոկտեմբերի 16-22-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 59 նամակ, որոնցից 54-ին տրվել է համապատասխան լուծում, 5-ը՝ ընթացքի մեջ է:     157 նամակ էլ վերաբերել է «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Բացօթյա առևտրի  դեմ պայքարում արձանագրված դեպքերի թիվը եղել է 301: Հարցերի մյուս մասը վերաբերել է կոմունալ, կրթության, բարեկարգման, սոցիալական, արտաքին գովազդի, առևտրի, մշակույթի ոլորտներին: 

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումներով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին լուծում տալ՝ նպաստելով խնդիրների արագ լուծմանը: 

Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:

 

26.10.17 | քաղաքականություն