Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերի անձնական կյանքում դրական փոփոխություն կնկատվի։ Նույնիսկ եթե թվա, որ ձեզ մոտ ամեն ինչ նույնն է կամ ավելի վատ, մի շտապեք եզրակացություններ անել։ Ամենայն հավանականությամբ դուք սխավում եք։ Սպասեք եւս մի քանի օր։

ՑԼԵՐ

Սիրելի եւ հարազատ մարդկանց աչքերում փնտրեք կարեկցանք, ոչ՝ հիացմունք։ Երբ դա գտնեք ինչ-որ մեկի մոտ, ուրեմն հենց նրան էլ կարելի է դիմել անհրաժեշտության դեպքում։ Այսօր Ցուլերը կիմանան, թե ով է իրենց իրական բարեկամը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հոկտեմբերի 15-ին Երկվորյակներին շատ գործեր են սպասվում եւ աստղերը հուշում են, որ բազում հարցեր կարող են առաջանալ։ Ձեր առաջադրանքն է՝ թույլ չտալ, որ ձեր խնդիրները ազդեն հարաբերությունների վրա եւ ագրեսիվ չլինել սիրելի էակի հետ։ Հանդիմանությունները չեն կարող օգնել ձեզ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սկսած ամեն գործ բերեք իր տրամաբանական ավարտին։ Նույնը վերաբերում է նաեւ սիրային հարցերին։ Հոկտեմբերի 15-ն այն ամենահարմար օրն է, երբ պետք է կարգի բերել անձնական կյանքը եւ վերջակետ դնել բոլոր բաց ու անավարտ տեղերում։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու ձեր հարաբերություններում ամեն ինչ այնպես չէ։ Փորձեք նրան հանգիստ բացատրել, թե ինչն է պատճառը, այլապես նա ինքը եզրակացություններ ու սխալ քայլեր կանի։

ԿՈՒՅՍԵՐ

Հոկտեմբերի 15-ին շտապելու ցանկություն կլինի։ Ամեն ինչ հասցնելու եւ կարգավորելու համար շատ քիչ ժամանակ ունեք։ Սակայն արագությունը հարաբերությունները փրկելու հարցում չի կարող օգնել։ Հարկավոր է հասկանալ սիրելի էակի ներաշխարհը եւ հետո շտապել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Չարժե սիրելի էակին գանձեր եւ պայծառ ապագա խոստանալ։ Չէ որ մի օր ստիպված եք լինելու կատարել այդ խոստումը։ Իսկ ավելորդ խնդիրներ ցանկանու՞մ եք ունենալ։ Հետեւաբար, մոռացեք երկնքից աստղեր ու լուսին իջնելու մասին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներին հաճելի անակնկալ է սպասվում սիրելի էակի կողմից։ Հնարավոր է, որ նա ձեզ ծաղկեփունջ կնվիրի, բայց ոչ նյութական նվերները (պայծառ ժպիտ, հիանալի տրամադրություն) նույնպես չեն բացառվում։ Ամեն դեպքում աստղերը երջանիկ օր են կանխատեսել ձեզ համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պատրաստվեք, հոկտեմբերի 15-ին ստիպված եք լինելու կանգնել դժվարությունների առաջ։ Հնարավոր է, որ հանուն սիրելիի դեմ գնանք սեփական սկզբունքներին եւ համոզմունքներին։ Կամ ընդհակառակը՝ ընտրություն կատարեք հօգուտ դրանց, ինչից կտուժի սերը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հոկտեմբերի 15ին սիրելի էակին բացատրել է պետք, որ նույնիսկ եթե իր կյանքում հիմա դժվար շրջան է, շատ շուտով այդ մղձավանջը կավարտվի եւ այլեւս երբեք էլ չի կրկնվի։ Կարեւորը՝ հավատացեք սեփական ուժերի վրա եւ սիրելիի կողքին եղեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր միայնակ եք ձեզ զգալու՝ նույնիսկ եթե սիրելի էակը ձեր կողքին լինի։ Հոկտեմբերի 15-ին որքան էլ տարօրինակ է, հիշելու եք միասին անցկացրած օրերը եւ հասկանալու եք, թե ինչ է նշանակում ունենալ զուգընկեր, բայց լինել միայնակ։ Բայց վաղն արդեն դուք կմոռանաք այս զգացողությունների մասին։

ՁԿՆԵՐ

Հոգնե՞լ եք նստել ու սպասել հրաշքների։ Դուք հենց հիմա եք ուզում տեսնել այդ հրաշքները. հիմա կամ երբեք։ Բայց ձեր երկրորդ կեսին նույնպես կարելի է հասկանալ։ Միգուցե ավելի երկար մտածեք եւ կարողանաք ընդհանուր հայտարարի գաք։ Ամեն դեպքում, պետք է անկեղծ զրուցել սիրելիի հետ։

15.10.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը